Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:36 27-10-2022

Հայկ Կոնջորյանին սաստել են «բիզնեսդասային» թռիչքի համար. Փաշինյանի անունից մեսսիջ է ստացել. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի «բիզնեսդասային» թռիչքը դուր չի եկել նաեւ իշխանական էլիտային: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆրանսիայից Հայաստան վերադարձող Կոնջորյանը ինքնաթիռի «Բիզնես» դասի հատվածում է նստած եղել, ինչը թե՛ գործադրի, թե՛ օրենսդրի անդամների համար քննարկման իրական ու լուրջ թեմա է դարձել:

Մասնավորապես՝ իշխանականներին դուր չի եկել հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ թիկնապահներով ու ուղեկցողներով մեկտեղ, «Էկոնոմ» դասում է նստել, Կոնջորյանը առոք-փառոք «Բիզնես» դասում է տեղավորվել: «ՔՊ-ականները Կոնջորյանին սաստել են անգամ, թե՝ ֆայմեիր, տեղդ տիկին Հակոբյանին զիջեիր. ի՞նչ պարտադիր էր՝ «Բիզնես» դասում նստեիր»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի մերձիշխանական աղբյուրը:

Մեր տեղեկություններով՝ խորհրդարանի իշխանական խմբակցության ղեկավարի հետ այդ մասով սաստիչ խոսակցություն է ունեցել ԱԺ ղեկավարությունը: «Կոնջորյանին սաստիչ «մեսիջներ» են եկել նաեւ կառավարական կաբինետից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի անունից»,- ասաց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Կոնջորյանն արդարացել է, թե ինքնաթիռի «վիփ» ավիատոմսն ավելի էժան՝ մոտ 400 հազար դրամ է եղել, իսկ էկոնոմը՝ 600 հազար դրամ, թեպետ միշտ լինում է ճիշտ հակառակը:

Միջադեպի մասին «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաեւ Հայկ Կոնջորյանի մեկնաբանությունը լսել: Նրա օգնականին փոխանցեցինք, որ լուրն առանց Կոնջորյանի մեկնաբանության չէինք ցանկանա գրել: Օգնականն ասաց, որ մեր հարց-խնդրանքը նրան կփոխանցի, Կոնջորյանը, սակայն, մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեց:

Ի՞նչ է ստացվում. Հայաստանն այս օրերին պետականության ու ինքնիշխանության լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, իսկ իշխանական «էլիտան» ինքնաթիռում յուղոտ տեղերում նստելու համար ինքն իր մեջ կռիվ է տալիս»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր