Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:52 26-10-2022

Անել հատկապես այն, ինչում մեղադրել ես նախկիններին․ վարպետության դաս՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից

Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հոկտեմբերի սկզբներին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 457 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նշված քրգործը հարուցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու դեպքի առթիվ։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ քրեական գործն առնչվում է այսպես ասած «պետպատվեր նկարելուն», այսինքն՝ կեղծել են եւ պետպատվերով հասանելիք ծառայությունները չմատուցած՝ գումարներ ստացել դրանց դիմաց։

Oragir.news-ը փորձեց հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանից պարզել, թե ինչ աշխատակիցներ են մեղադրվում փաստաթղթեր կեղծելու մեջ, ինչին են առնչվում կեղծիքները, սակայն Հովակիմյանն ասաց, որ զբաղված է և հարցերի կպատասխանի միայն իր մամուլի պատասխանատուի միջոցով։

Մենք կապ հաստատեցինք նաև մամուլի պատասխանատուի՝ Աիդա Կարապետյանի հետ, ով ասաց, որ քանի որ պաշտոնական որևէ տեղեկատվություն այս առնչությամբ հրապարակված չէ ԱԱԾ-ի կողմից, հետևաբար, իրենք նույնպես մեկնաբանություններ այս գործով չեն տալիս։

Խորհրդանշական է, որ նույն հիվանդանոցի դեպքում պատմությունը կրկնվում է․ այն, ինչի մեջ մեղադրում էին նախկին տնօրենին՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հորը՝ Արա Մինասյանին, այժմ այս իշխանության կողմից նշանակված տնօրենի օրոք է նման դեպք բացահայտվում։

Հիշեցնենք, որ Արա Մինասյանի դեմ քրգործ էր հարուցվել, եւ նա մեղադրվում էր լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված։ Այս հիվանդանոցում խախտումները հայտնաբերվել էին Արսեն Թորոսյանի օրոք։ «Խախտումների հիմնական մասը վերաբերում է չբուժված հիվանդների համար գանձված գումարներին․ հիվանդները չեն պառկել հիվանդանոցում, չեն ստացել բուժօգնություն, բայց պետությունից գումարներ են գանձվել: Այս պահին արդեն մոտ 300 միլիոն դրամի նման դեպքեր ենք հայտնաբերել»,- ասել էր Թորոսյանը:

2018 թվականի հուլիսի 27-ին Մինասյանը ազատվել էր պաշտոնից, նրան փոխարինել էր Թորոսյանի ընկերը՝ Արման Հովակիմյանը, ով հասցրեց դառնալ նաեւ Առողջապահության ներկա նախարար Անահիտ Ավանեսյանի «սրտի տնօրեններից»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին