Ներքին 3 տարի առաջ - 21:09 25-10-2022

Երբ ամեն մեկը իր տեսակետն է հայտնում, ինչ-որ մի հետաքրքիր բան կարող է ծնվել. Սաֆարյանը՝ Գրիգորյանի հետ հանդիպման մասին

«Արդեն հինգերորդ ամիսն է՝ ամեն ամիսը մեկ հանդիպում է տեղի ունենում, դա երկուստեք պայմանավորվածության արդյունք է, մեր առաջարկն է եղել, անվտագության խորհրդի քարտուղարը նույնպես նպատակահարմար է գտել, որ ամեն ամիս հանդիպենք»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով երեկ ինստիտուտում տեղի ունեցած հանդիպման մասին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) հյուրընկալել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։

Հարցին, թե ովքեր էին մասնակցել հանդիպմանը, Սաֆարյանն ասաց. «ՀՀ-ն ունի բավական հայտնի փորձագետներ, ոչ միայն մեր ինստիտուտի փորձագետները, այլ նաև գործընկեր փորձագետներ»։

Հետաքրքրվեցինք Սաֆարյանից, թե ինչ հարցեր քննարկեցին հանդիպմանը, Սաֆարյանն ասաց. «Դե եթե մանրամասներով հաղորդելու լիներ, մենք հաղորդագրության մեջ կնշեինք։ Հանդիպումը եղել է առանց հղումների, այսինքն՝ հանդիպման բովանդակության մասին առանձնապես մանրամասներ պետք չէր հայտնել, որովհետև դրա կարիքը չկա»։

Հարցին, թե պարբերաբար տեղի ունեցող այս հանդիպումները ինչ-որ խնդիրների լուծման հիմք հանդիսանո՞ւմ են, Սաֆարյանն ասաց. «Ամեն ամիս մենք միասին համատեղ գնահատում ենք անվտանգային միջավայրը, և կապ չունի՝ գալի՞ս ենք ընդհանուր հայտարարի, թե՞ ոչ։ Դուք ինքներդ ասեք՝ վերջին ամիսներին որևէ բան փոխվո՞ւմ է, ի՞նչ եք տեսնում, ի՞նչ է կատարվում, որ Հայաստանի տարածք ԵՄ դիտորդներ են գալիս»։

Դիտարկմանը, որ ԵՄ դիտորդների գալը Հայաստան այդ հանդիպման արդյունքն են, Սաֆարյանն ասաց. «Երբ ամեն մեկն իր տեսակետն է հայտնում, ինչ-որ մի հետաքրքրի բան կարող է ծնվել»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից