Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:04 24-10-2022

Ինչու ենք ցանում սիզամարգ, երբ սահմանում այս վիճակն է. քաղաքաշինարար

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով պարգևավճարներին և նոր կառուցվող հենակետերին.

«Մոտ մեկ ամիս առաջ գրել էի, որ մեկ տարվա պարգեւավճարների գումարով կարող ենք հայ-ադրբեջանական սահմանն ամրակայել պատշաճ հենակետերով։ Անցյալ հինգշաբթի կառավարությունը 35 մլրդ դրամ (մոտավորապես նույն թիվը) հատկացրեց «ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմաններ բարելավում» տողով։ Հույս ունեմ, որ իմ գրածին ականջալուր են եղել ու այդ գումարը սահմանների ամրացման համար է։ Դե՛ ի՜նչ անենք սոցիալական ցանցերով երկրի կառավարումը շարունակվում է։

Հաշվի առնելով, նաև այս վիճակում նորից սոցիալական ցանցերում նման թեմաներով ձեռքերը տաքացնելու ցանկությունները մեծ են, երբեմն նաև ազնիվ ցանկության ու ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, ապա մի քանի հուշում նշվածս 35 մլրդը ծախսողներին, հատկապես, որ պարզվեց պետական կառավարման համակարգում մեր բնագավառի ներկայացուցիչները աչքի են ընկնում սիրողական աշխատելաոճով։

Այսպիսով.
- Նոր կառուցվող հենակետերը պետք է լինեն կա՛մ գործարանային արտադրության (pre-fab), կա՛մ պետք է ունենան շատ պարզ ճարտարապետական լուծում, որ դրա իրականացումը չպահանջի մասնագիտական և տեխնիկական լուրջ մոտեցումներ։

- Եթե գնում ենք առաջին ճանապարհով, ապա հենակետերը պետք է ունենան շինարարական տեխնիկայի համար մոտեցում, որը չեմ կարծում միշտ հնարավոր է։

- Դրանք մասամբ պետք է լինեն ստորգետնյա կապված լինեն ստորգետնյա խողովակներով տարբեր տեսակի գծային ենթակառուցվածքների համար։

- Դրա նախագիծը պետք է մշակի հենց ինքը Պաշտպանության նախարարությունն ինչպես անում էր այն ժամանակ երբ կար Baeйн Проект նախագծային ինստիտուտը։ Սա նաև այդ տվյալների գաղտնիության համար է, թե չէ գիտեմ մեր շատ ճարտարապետական ընկերություններն ավելի շատ նկարներ դնելու վրա են էներգիա ծախսում քան բուն նախագծման։

- Անհրաժեշտ է փորձել դրանք անել հնարավորինս էներգախնայող, հնարավորության դեպքում նաև էներգետիկ առումով ինքնաբավ։

- Նախատեսել նորմալ ջրամատակարարում և հնարավորության դեպքում նաև սանհանուգույց։
Կարծում եմ բոլորս, անկախ քաղաքական նախասիրություններից պատարստ ենք աջակցել այս գործընթացին։ Հույսով եմ այս անգամ էլ սա տեղ կհասնի...

Հ.Գ. - Նկարում Երեւանի քաղաքապետարանի կողմից Թումանյան փողոցում հոկտեմբերին ցանված սիզամարգն։ Չցանծված մասը, «նախկիններից» մնացած գովազդային վահանակում ավելի կանաչ է...

Հիմա հարցեր.
- Ինչու ենք ցանում սիզամարգ երբ սահմանում այս վիճակն է։

- Նույն եթե սահմանում այս վիճակը չլիներ, որքանով է նպատակահարմար քաղաքի կենտրոնում նման սիզամարգ ունենալ։

- Ընդունենք անհրաժեշտ է ու շատ լավ գաղափար է, ինչու ողջ տարածքում չի ցանվում։

Էլի եմ կարող հարցեր առաջադրել, բայց կարծում եմ այսքանն էլ բավարար է, հասկանալու հանրային կառավարման որակը մեր երկրում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր