Ներքին 3 տարի առաջ - 18:31 22-10-2022

Անվտանգության հարցը լուծելով՝ բոլոր հարցերն էլ կլուծվեն․ Սյունիքի սահմանապահ գյուղի համայնքապետ

Սահմանին այս պահին համեմատաբար հանգիստ է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սյունիքի սահմանապահ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ Նաև այդ համատեքստում նա կարևորեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում երեկ՝ ԻԻՀ հյուպատոսություն բացելու փաստը։

«Սահմանները վերահսկում է մեր սահմանապահների կողմից։ Հիմա մեր առաջնային հարցն անվտանգության խնդիրն է։ Եթե այդ հարցերը լուծվեն բնակիչն իր գործով, իր հունով, իր դաշտավայրով, հողագործությամբ ու անասնապահությամբ կվաստակի ապրուստը։ Կարծում եմ, որ հյուպատոսության բացումը բոլոր առումներով դրական կազդի մարզի անվտանգության հարցում։ Ամենն էլ լավ կլինի»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով դաշտային տարածքներում աշխատանքներ իրականացնելու անվտանգությանը վերաբերող հարցին՝ Ղուլունցն ասաց, որ նախորդ տարվա անասնագողության դեպքերից հետո այս տարի այդպիսի դեպքեր չեն գրանցվել։ Դաշտերում արդեն մեկնարկել է աշնանացանը, գյուղացիները սովորական հունով աշխատում են։

Իրադրությունը չի տարբերվում նաև սահմանապահ մեկ այլ՝ Իշխանասար համայնքում։ Այստեղ նույնպես կարևորում են Կապանում Իրանական հյուպատողության բացման փաստը։ «Մեր տարածքում, ճիշտ է, խոտհարքներ կան, որ մնացել են դրանց ձեռքում, բայց ընդհանուր առմամբ աշխատանքները մեր բնակավայրում շարունակվում են։ Մարդիկ շարունակում են բնականոն կյանքը»,- ասաց Իշխանասար համայնքի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը