Ներքին 3 տարի առաջ - 14:11 22-10-2022

Դեռ չունենք, որևէ հայ, որին «պավեստկա» է եկել պատերազմին մասնակցելու, բայց նա չի մասնակցել․ Արտյոմ Վարդանյան

«Հայկական սփյուռքը եւ պետության մարտահրավերները» համաժողովից հետո Oragir.News-ը զրուցեց Մոսկվայի և մեձմոսկովյան հայերի միության ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանի հետ։

Մեր հարցին, թե ինչ վիճակում է այս պահին Մոսկվայի հայ համայնքը՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, Վարդանյանը պատասխանեց․ «Հայ համայնքը և՛ Մոսկվայում, և ՛ առհասարակ Ռուսաստանի Դաշնությունում իր բնականոն կյանքով ապրում է, մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր հայրենակիցների հետ։ Ստեղծված իրավիճակում, նույնիսկ չսպասվածից առավել , Ռուսաստանում ապրող հայերը մասնակցություն են ցուցաբերում պատերազմին, նույնիսկ ինքնակամ գալիս են Հայերի միություն և միջորդություն են ներկայացնում զինկոմիսարիատներին, թե պատրաստ են գնալու»։

Լրագրողի դիտարկմանը, թե ռուսների մեծ արտահոսք կա երկրից, հատկապես՝ դեպի Հայաստան, Վարդանյանն ասաց, որ չի կարող այդ մասին որևէ մեկնաբանություն տալ՝ շեշտելով, որ հայությունը չի մասնակցում դրան․ «Հատուկ նպատակ է դրված, որպեսզի ցույց տան, թե հայերը չեն ուզում մասնակցել և փախչում են, բայց նման բան գոյություն չունի»,- հավելեց Վարդանյանը՝ նշելով, որ նման քարոզչություն տարվում է հատկապես Ադրբեջանում։

Անդրադառնալով այն հարցին, թե Ռուսաստանում փորձ է արվում ազգային փոքրամասնություններին մոբիլիզացնել, Վարդանյանը նկատեց, որ նման բան չկա, տեղի է ունեցել պրովոկացիա, նմանատիպ լոկալ դեպք է միայն գրացվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում