Ներքին 3 տարի առաջ - 11:42 22-10-2022

Իմ դեմ մահափորձն իրավապահ մարմինները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն․ Էդգար Ղազարյան

Այսօր լրանում է 4-րդ օրը, երբ իմ դեմ կազմակերպված մահափորձն իրավապահ մարմինները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը.

«Հիշենք, թե ողջ իրավապահ համակարգն ինչ ջանասիրություն, օպերատիվություն, գործողություններ և արհեստական հանրային հնչեղություն էին հաղորդել այն դեպքերին, երբ Դիմադրություն շարժման երթի մասնակիցներից մեկը մի դատարկ ջրի շիշ էր նետել Նիկոլ Փաշինյանի կողմնակից հանդիսացող «Անթարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ (առանց վերջինիս վնասվածք հասցնելու) և վիրավորական արտահայտություններ հնչեցրել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ աջակցի` բրենդային ներքնաշորերի սիրահար Սոս Ջանիբեկյանի հասցեին։

Այսօր լրանում է 4-րդ օրը, երբ իմ դեմ կազմակերպված մահափորձն իրավապահ մարմինները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն, իսկ հանցախմբի անդամներից ոչ ոք դեռևս չի ձերբակալվել կամ բերման ենթարկվել։ Հանցագործությունը դեռևս մնում է չբացահայտված»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ