Մամուլ 3 տարի առաջ - 08:37 21-10-2022

Սփյուռքի հետ համաժողովը՝ առանց Դաշնակցության. Ժողովուրդը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Այն վերածվել է մրցավազքի երկու ավանդական կուսակցությունների՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրելի Ռամկավար ազատական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների միջեւ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հատկապես այն կազմը, որը ներկա է գտնվելու գագաթնաժողովին:

Նախ ընդգծենք՝ գագաթնաժողովը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Ուշագրավ է, որ այդ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել են անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այլ հանգամանք եւս. գագաթնաժողովին չեն մասնակցելու «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչները, եւ սա՝ այն դեպքում, երբ տարիներ շարունակ հենց այս կուսակցությունն է առաջնային տեղ զբաղեցրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:

Իրականում առաջին հերթին սա նաեւ Նիկոլ Փաշինյանի ու «Դաշնակցության» հակամարտության արդյունքն է, եւ վարչապետը ավելի շատ տեղ է տալիս սփյուռքում առկա այլ ուժերին, օրինակ՝ Ռամկավար ազատական կուդակցության ու Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամներին, քան դաշնակցական գործիչներին։ Հենց դա է պատճառը, որ նրանք հրավիրված չեն։ Հարկ է ընդգծել, որ Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով համահայկական համաժողովը պարբերաբար իրականացվում է՝ 1999 թվականից սկսած։ Վերջինն անցկացվել է 2017 թվականին:

Համահայկական գագաթնաժողովը 2018թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո չէր անցկացվել։ Միջոցառման կազմակերպման եւ անցկացման նպատակով կառավարությունը հատկացրել է 308.9 միլիոն ՀՀ դրամ գումար, իսկ գնման գործընթացն իրականացվելու է «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով։ Այս անգամ հրավիրված է 600 անձ՝ 40 տարբեր երկրներից:

Որպես համեմատություն` 2017թ.-ին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 6-րդ եռօրյա համաժողովին մասնակցում էր մոտ 1500 սփյուռքահայ՝ աշխարհի 70 երկրից, եւ ծախսվել էր 85 միլիոն դրամ, որը հատկացվել էր բյուջեից եւ կառավարության պահուստային ֆոնդից: Ստացվում է, որ համաժողովի մասնակիցների թիվը, 2017թ.-ի համեմատ, 2,5 անգամ կրճատվում է, սակայն ծախսերը ավելի քան 3,5 անգամ ավելանում են»։

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի