Ներքին 3 տարի առաջ - 23:45 20-10-2022

ԵՄ-ն մանրամասներ է հրապարակել ՀՀ-ում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ

Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունները կիրականացնեն երկու հիմնական խնդիր, նախ՝ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը` հետևելով հրադադարին երկու կողմերի հավատարմությանը, և երկրորդ, տեղում հրադադարի հետ կապված զարգացումների վերաբերյալ կանոնավոր և ժամանակավոր հաշվետվությունների միջոցով ԵՄ թիմը վերահսկելու է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում:

Դա թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ։ ԵՄ դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն, այդ թվում` մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ։

Առաքելությունը դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ-ն սերտորեն ներգրավված է երկու կողմերի միջև խաղաղ գործընթացի ղեկավարման գործում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը