Ներքին 3 տարի առաջ - 19:39 19-10-2022

ՀՊՄՀ գիտխորհրդի նիստում փոխնախարարների մասնակցությամբ քննարկվել է 3 բուհերի միավորման հարցը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) կայացել է բուհի Գիտական խորհրդի ընդլայնված նիստը։

Ինչպես տեղեկացրին ՀՊՄՀ-ից, օրակարգում Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու հարցն էր։ Նիստին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը։ «Վերջինս նախ վստահեցրեց՝ համալսարանների միավորման գաղափարի մասին բուհերի ղեկավարները տեղեկացված եղել են, իսկ որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 7-ից։ Փոխնախարարը նշեց, որ բուհերը միավորելու բարեփոխումների նպատակն է ունենալ կոնկրետ ուղղվածություններով բուհեր․ մանկավարժական ուղղվածությամբ նորաստեղծ բուհի հենքը պետք է լինի Մանկավարժական համալսարանը։ Փոխնախարարը լիազոր մարմնի անունից վերահաստատեց՝ մանկավարժությունը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, և շատ կարևոր է այդ ոլորտում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ բուհ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Անթույլատրելի եմ համարում 100-ամյա բուհի, ուսուցիչներ կրթող հաստատության, հանրակրթության ոլորտները սպասարկող համալսարանի հասցեին հնչող նման որակումներն ու գնահատականները»,-նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն ու իր մտահոգությունն արտահայտել միավորման հարցի շուրջ ձևավորված հանրային կարծիքի վերաբերյալ և ավելի առողջ ու կառուցողական դաշտում մասնագիտական քննարկումները շարունակելու համար կոչ արել հրապարակային վիրավորանքներ հնչեցրած անձնանց հրապարակային ներողություն խնդրել։
Նաև տեղեկացրել է․ «Բուհական փոփոխություններին զուգընթաց՝ նախատեսվում է նաև ֆինանսավորման ձևաչափի փոփոխություն, ընդուպ՝ պետության կողմից ամբողջական ֆինանսավորում։ Մենք պետք է հետևողական լինենք պատկերացնելու՝ ինչ է նշանակում այս փոփոխությունն ամբողջականության մեջ»։

Նշվում է, որ գիտական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները փոխնախարարներին ուղղել են բուհերի միավորմանը վերաբերող մի շարք հարցեր։ Դրանք հիմնականում վերաբերում էին գիտական նույն ուղղությունը սպասարկող ամբիոնների միավորմանը, մանկավարժի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, Մանկավարժականում ոչ մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտությունների ապագային, ինչպես նաև նորաստեղծ բուհի անվանմանը և դրանցից բխող մի շարք հարցեր։

«Փոխնախարարները վստահեցրին՝ պատրաստակամ են լսելու բոլոր բուհերի առաջարկները, տեսակետները, մտահոգություններ, մոտեցումներն ու հիմնավորումները, քննարկելու տարակարծություններ առաջացնող դրույթները։ Կարեն Թռչունյանը շնորհակալություն հայտնեց, որ ակադեմիական միջավայրում հնարավոր եղավ ունենալ առողջ երկխոսություն՝ սուր հարցերով, կարևոր հարցադրումներով և առաջարկներով․ դրանք գուցե ձևավորեն նոր մոտեցումներ։ Եղան նաև ելույթներ, որոնց ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց մանկավարժական բուհի դերը, ուսուցչի մասնագիտության ռազմավարական նշանակությունը երկրի, ապագա քաղաքացու դաստիարակման գործում»,- հայտնում են ՀՊՄՀ-ից։

Ըստ աղբյուրի՝ գիտական խորհրդում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ բուհը պատրաստակամ է իր ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին, առաջարկների ու հիմնավորումների միջոցով անմիջական մասնակցություն ունենալ բուհերի միավորման գործընթացին՝ ի շահ մանկավարժական բարձրագույն կրթության զարգացման։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում