Սպորտ 3 տարի առաջ - 16:41 19-10-2022

ՀՖՖ-ից պահանջում ենք բարձրացված խնդիրների շուտափույթ լուծում․ FAF-ի զսպող հայտարարությունը

Հայկական ֆուտբոլի FAF (Առաջին հայկական ճակատ) երկրպագուական կազմակերպությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործելաոճը։

Հայտարարությունը՝ ստորև.

«Հաշվի առնելով ավարտված ֆուտբոլային շրջանը, հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակը և Եվրո-2024-ի որակավորման փուլի մարտահրավերը` հանդես ենք գալիս իրավիճակի վերաբերյալ հետևյալ գնահատականով և հայտարարությամբ:

1. Հավաքականների խայտառակ ելույթները.

Դժգոհ ենք Հայաստանի ազգային հավաքականի ցուցադրած խաղից, արդյունքներից և կարգապահությունից: Մասնավորապես, Հայաստանի համար առկա բարդ-պատերազմական իրավիճակում հավաքականի ցուցադրած կամազուրկ խաղն ու վերջնարդյունքը հեռու են հայ երկրպագուի սպասելիքներից: ՀՖՖ հայտարարած նպատակների իրագործումը այս փուլում չի համապատասխանում նախապես ուրվագծված ծրագրին: Տարբեր տարիքային հավաքականների ձախողված ելույթները նույնպես հեռու են մեր ակնկալիքներից։

2. Ավանի Ակադեմիան.

Ունենալով տարածաշրջանի մակարդակով բացառիկ ենթակառուցվածքներ` ձախողել ենք Ավանի ակադեմիայի, որպես հայկական ֆուտբոլի դարբնոցի կայացումը: Մասնավորապես, չկա համակարգային արդյունավետ մոտեցում կադրերի պատրաստման, նրանց` երիտասարդական հավաքականներում ներգրավման և ընդհանուր ձեռագիր ունենալու հարցերում:

3. Մանկապատանեկան ֆուտբոլը և Ազգային զարգացման ծրագիրը.

2019թ.-ին ՀՖՖ-ն պայմանագիր ստորագրեց արտասահմանցի փորձառու մասնագետների հետ: Մշակվեց ֆուտբոլի Ազգային զարգացման ծրագիր և դրվեց դրա կիրառման սկիզբը: Ծրագիրը միտված էր Հայաստանում ձևավորվող ենթակառուցվածքներին զուգահեռ ստեղծել մանկապատանեկան ֆուտբոլի համընդհանուր ծրագիր, որի ներդրմամբ պետք է ստեղծվեր ազգային մարզումային ծրագիր, որով պետք է աշխատեին ՀՖՖ-ն, հայկական ակումբները և մարզիչները: Ծրագրի մեկնարկից 3 տարի անց, դեռ նշմարելի չեն հաջողություններ, բացառությամբ հատուկենտ դեպքերի, տվյալ ծրագիրը կարելի է ասել չի կիրառվում:

4. Իրավիճակի հանգուցալուծումը.

ՖԱՖ-ը, լինելով հայկական ֆուտբոլում փոփոխությունների նախաձեռնողներից մեկը և կրելով իր պատասխանատվությունը հայկական ֆուտբոլի առաջ, ՀՖՖ-ից պահանջում է բարձրացված խնդիրների շուտափույթ լուծում` սեղմ ժամկետներում: Ակնկալում ենք տեսնել խնդիրների լուծմանն ուղղված հստակ քայլեր, որոնց բացակայության պարագայում ՖԱՖ-ը կտա համապատասխան արձագանք:

5․ Եվրո 2024-ի նախընտրական փուլը։

Թուրքիայի ազգային հավաքականի դեմ ֆուտբոլային դիմակայությունները լինելու են ոչ միայն մարզական, այլև քաղաքական իրադարձություններ։ Խաղերի հանդեպ ուշադրությունը Հայաստանում, հայակական սփյուռքում և արտերկրում լինելու է ռեկորդային մասշտաբների։ Այս դիմակայություններում հաղթական ելքերը մեր հայրենակիցների շրջանում կարող են բերել հայկական նոր զարթոնքի, հավատի ու մոտիվացիայի վերականգնման, իսկ անհաջողության պարագայում՝ վերջնական հուսահատության։ Ուստի այս շրջանում ակնկալում ենք հայկական ֆուտբոլի բոլոր շերտերի ներկայացուցիչների կոնսոլիդացիա, ՀՖՖ-ի կողմից հայկական ֆուտբոլային հասարակության՝ հայկական ֆուտբոլային ընտանիքի վերականգնմանն ուղղված քայլեր, հնարավոր կոնֆլիկտների վերացմանն ուղղված աշխատանք՝ տարբեր կողմերի հետ, ինչպես նաև տարբեր հանրային հարթակների ստեղծմանն ուղղված աշխատանքներ։

Ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներին ևս հորդորում ենք այս շրջանում ցուցաբերել կառուցողական մոտեցում`

Հայրենիքի և պատմական հաղթանակի արժեքը վեր դասենք ամեն տեսակ սկզբունքներից, իսկ ճտերը կհաշվենք աշնանը։

Տեղեկացնում ենք` հանդիպել ենք ՀՖՖ նախագահին, ներկայացրել ենք վերոնշյալ հարցերը և ակնկալում ենք տեսնել գործուն քայլեր»։

Հարկ է հիշեցնել, որ Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան - Ուկրաինա հանդիպման վերջնամասում FAF-ի անդամները լքել են տրիբունաները՝ այդկերպ իրենց դժգոհությունն արտահայտելով թիմի խաղից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը