Մամուլ 3 տարի առաջ - 08:33 19-10-2022

Վանո Սիրադեղյանի մահվան մեկ տարվա հիշատակի արարողությունը՝ նեղ շրջանակով. ՀԱԿ-ից ոչ ոք ներկա չի եղել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Վանո Սիրադեղյանի մահվան մեկ տարվա հիշատակի արարողությունն է տեղի ունեցել: Սիրադեղյանի հարազատների ու ընկերների շատ նեղ շրջանակ հավաքվել է հայտնի գործչի հայրենի Կոթի գյուղում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի տարելիցի ու հիշատակի արարողութունը կինը՝ Ռուզան Տոնոյանն է կազմակերպել: Մեզ հայտնի դարձավ, որ տարելիցի արարողությանը բավականին սահմանափակ թվով մարդիկ են ներկա եղել՝ մոտ 50-60 մարդ. նախկին դաշնակցական, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է եղել, «Սարդարապատ» հուշահամալիրի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանը, Սիրադեղյանի ընտանիքի անդամները, հարազատները: Մեզ ասացին, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից որեւէ մեկը ներկա չի եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ռուզան Տոնոյանը մեզ ասաց, որ ընտանիքի ցանկությունն է եղել՝ ընտանեկան նեղ միջավայրում հավաքվել, հիշել: Դրանով է պայմանավորված, որ մեզ տեղյակ չեն պահել»: Իշխանության ներկայացուցիչներ կամ պետական այրեր, պաշտոնյաներ նույնպես ներկա չեն եղել:
Տեղեկացանք, որ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի շիրիմը պատրաստ չի եղել, շինարարական որոշ աշխատանքներ արված են եղել, բայց այն ավարտուն տեսք չի ունեցել: Գերեզմանաքար կամ հուշաքար-հուշարձան նույնպես տեղադրված չի եղել: Հիշեցնենք, որ վերջին 20 տարիներին Հայաստանից դուրս բնակվող Սիրադեղյանը 75 տարեկանում էր մահացել արտերկրում»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը