Ներքին 3 տարի առաջ - 21:00 15-10-2022

Ես միայն եղբորս եմ սպասում, թող գոնե դին տան․ շուրջ մեկ տարի է՝ պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը չկա

Նոյեմբերի 12-ին կլրանա մեկ տարի, պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանն անհետացել է Վայքի դիրքերից։ Եղբայըը՝ Հայկ Մանուկյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ արդեն շուրջ մեկ տարի է, ինչ այդպես էլ չի բացահայտվում, թե որտեղ է եղբարը։

«Պաշտպանության նախարարությունից նախ ասում էին, որ հետախուզության մեջ է, գործը գնացել է Քննչական, քննչականը գործն ուղակել է դատարան, սկզբում որակվել էր որպես դասալքություն, իբրև թե եղբայրս լքել է դիրքը, բայց հիմա գործը գնում է, որպես անհայտ անձի կողմից սպանություն, բայց մինչև հիմա դին հայտնաբերված չէ։ Նա պատմեց, որ Վահեն նոյեմբերի 12-ին բարձրացել է դիրքեր՝ ընկերոջ մոտ, որ որոշ իրեր վերցնի ու վերադառնա իր դիրքեր, բայց ճանապարհի կեսից անհետացել է։

«3-4 օր որոնողական աշխատանքներ կատարվեցին, չգտան։ Ասացին՝ ձյունը հալվի նորից որոնողական աշխատանքնրը կվերսկսեն։ Գարնանը կրկին փնտրեցին, բայց այդպես էլ դին չհայտնաբերվեց։ Անցած 1 տարվա ընթացքում 3 անգամ հարցում ենք արել ադրբեջանական կողմին բայց պատասխանը բացասական է»։

Հայկը նաև պատմեց, որ Վահեն անհետանցել է պայմանագիրը լրանալուց 1 ամիս առաջ։
«Վահեն վերջին անգամ էր բարձրացել դիրքեր, իջնելու էր դիրքերից նոյեմբերի 25-ին ու պայմանագիր լրանալու էր, անհասկանալի է, թե ինչպես կարող էր անհետանալ։ Հայկը բացառում է, որ եղբայրը կարող էր շփոթվել ու անցնել թշնամու կողմ։ «Բացառվում է, որ տեղանքը շփոթած լինի ու ադրբեջանցիների կողմ անցած լինի։ Դրա հավանականությունը 0,1 տոկոս է։ Չէր կարող մարդը 1 տարի նույն դիրքոմ ծառայել ու տեղանքը շփոթել, բացառվում է»։

Հայկն ընդգծեց, որ Վահեն տան միակ աշխատողն էր, 3 անչափահաս զավակ ունի, հիմա ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում է։ Երեխաները ծանր հիվանդություն ունեն, որ ժառանգական է։

«Նրանք նույնպես հաշմանդամության համար գումար պետք է ստանան, բայց ասում են երեխաներն առողջ են, իմ հիվանդությունը ժառանգական է, ստում են, հաշմանդսամություն չեն տալիս, որ գումար չվճարեն։ Առջևում ձմեռ է, բայց ընտանիքը վառելանյութ չունի։ Ես նույնպես զինհաշմանդամ եմ, պայմանագրային զինծատայող եմ եղել, 2 տարի թոշակ էին տալիս, հիմա իմ թոշակն էլ կտրել են, 3 երեխա էլ ես ունեմ։

Աշխատանքն էլ եղանակներից է կախված, մի օր կա, մի օր՝ չկա։ Վարկեր ու պարտքեր ունենք, որ այլևս չենք կարողանում տալ։ Հիմա ես միայն եղբորս եմ սպասում, թող գոնե դին տան, թող պատասխանեն՝ ինչ եղավ, արդեն մեկ տարի է՝ ոչ գիշեր ունենք, ոչ ցերեկ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի