Մամուլ 3 տարի առաջ - 08:17 15-10-2022

Հայաստանյան պաշտոնյաները փափուկ բարձ են դել Արցախի հյուրերի գլխի տակ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պրահյան պայմանավորվածություններից հետո Հայաստան շտապած Արցախի պատվիրակությունը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախօրեին նրանց ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է ընդունել, երեկ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երեկոյան հանդիպել էին նաեւ ՀՀ նախագահի հետ: Առաջին երկուսի հետ հանդիպումների ժամանակ, ինչպեսեւ սպասվում էր, հայաստանյան պաշտոնյաները փափուկ բարձ են դրել Արցախի հյուրերի գլխի տակ, թե խաղաղության պայմանագիր ստորագրելը չի նշանակում Արցախը հանձնել Ադրբեջանին, թե իբր Հայաստանն ամեն ինչ անելու է, որ կայանան Բաքու-Ստեփանակերտ բանակցություններ, իսկ միջազգային հանրության ուշադրությունն էլ սեւեռելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խնդրի վրա:

Մեզ պատմեցին, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն իր հայրենակիցներին խորհուրդ է տվել, որ, անկախ ՀՀ պաշտոնյաների հայտարարություններից, իրենք թող կարմիր թելի պես կրկնեն այն միտքը, որ համաձայն չեն, ու ոչ մեկը, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները, չեն կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Փոխադարձ համաձայնության են եկել, որ փակ հանդիպման մանրամասների մասին արտահոսք չկազմակերպեն, քանի որ դա է պահանջում Արցախի շահը: Այսօր Արցախի պատվիրակությանը կընդունեն նաեւ Աստանայից վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը