Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:11 13-10-2022

Աթենքում տեղի է ունեցել Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում

Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության շենքում հոկտեմբերի 12-ին հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղ կազմակերպել էին Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում:

Ինչպես տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա էին հունա-հայկական բարեկամության ու Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցությունների անդամներ, Հունաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, ինչպես նաև հայ համայնքի կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման համակարգող լրագրող Կոստաս Պլիակոսը միջոցառման ընթացքում ընթերցել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ողջույնի ուղերձը, որին հաջորդել է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների մասին պատմող տեսահոլովակի ցուցադրում։

Կոստաս Պլիակոսը, կարևորելով դիվանագիտության դերը հատկապես ներկայիս համաշխարհային անվտանգության մարտահրավերների համատեքստում, ընդգծել է Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Հունաստանի և Եվրամիության հնարավորություններն ու պատրաստակամությունը։

Միջոցառման հիմնական բանախոսներն էին Հայաստանում Հունաստանի առաջին և Հունաստանում Հայաստանի գործող դեսպանները։ Դեսպան Լեոնիդաս Խրիսանթոփուլոսն իր խոսքում ներկայացրել է Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից ի վեր տեղի ունեցած զարգացումները, իրադարձությունները, երկկողմ հարաբերությունների հաստատման գործընթացը:
Նա անդրադարձել է նաև Հայաստանի համար 90-ականների դժվար տարիներին, մարտահրավերներին և սպառնալիքներին, ինչպես նաև՝ հնարավորություններին:

Հունաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար տիկին Հասմիկ Դաշտոյանն էլ միջոցառման մասնակիցների համար ընթերցել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ելույթը։ Դեսպանն իր խոսքում անդրադարձել էր վերջին երեք տասնամյակներում հայ-հունական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին, քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական շփումներին, հարաբերություններում Հունաստանում հայ համայնքի ունեցած ավանդին, ինչպես նաև խոսք է գնացել Հայաստանում փոքրաթիվ, սակայն ակտիվ հունական համայնքի մասին։ Դեսպանն ամփոփել է խոսքն՝ ասելով որ հայ-հունական հարաբերություններն այնչափ առաջընթաց են ապրել այս տարիներին, որ «առկա են բոլոր նախապայմանները այդ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու՝ հաղորդելով դրանց ռազմավարական բնույթ»։

Ողջույնի խոսքերով հանդես են եկել հունա-հայկական բարեկամության ընկերակցության նախագահ Անդոնիոս Պավլիդիսը, իշխող՝ «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ, Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսը, հիմնական ընդդիմադիր «Սիրիզա-Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Յանիս Ամանատիդիսը, «ՊԱՍՕԿ-Փոփոխության շարժում» կուսակցության մամուլի խոսնակ Դիմիտրիս Մանդզոսը` կուսակցության առաջնորդ Նիկոս Անդրուլակիսի անունից:

Անտոնիոս Պավլիդիսն իր խոսքում կարևորել է երկու բարեկամ երկրների համագործակցությունը և հունա-հայկական ընկերակցության դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում։

Անդրադարձել է նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի վերջին ագրեսիային և միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորությանը։ Դիմիտրիս Մարկոպուլոսն անդրադարձել է դարերի խորքից եկող հայ-հունական հարաբերությունների պատմությանը։ Նա իր խոսքում խստորեն դատապարտել է նաև Հայաստանի դեմ ծավալված ագրեսիան, որը իրականացվում է թե՛ տեղեկատվական և թե՛ այլ հիբրիդային ձևերով:

Յանիս Ամանատիդիսն անդրադարձել է միջխորհրդարանական դիվանագիտությանը, միջխորհրդարանական խմբերի համագործակցությանը, ներկայացրեց գրանցած արդյունքները։ Դիմիտրիս Մանդզոսը՝ Նիկոս Անդրուլակիսի անունից, ողջույնի խոսք է հղել միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին, ընդգծելով, որ հայ-հունական հարաբերությունները եղել և մնում են կայուն և բարեկամական։
Բոլոր ելույթ ունեցողները խստորեն դատապարտել են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, հայ ժողովրդի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան` կոչ անելով միջազգային հանրությանը հատկապես` ԵՄ-ին հստակ դիրքորոշում որդեգրելու և գործնական քայլեր ձեռնարկելու` ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուղղությամբ:

Միաժամանակ բանախոսներն ընդգծել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության էլ ավելի ընդլայնելու և խորացնելու կարևորությունը`շեշտը դնելով քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական և տնտեսական ոլորտների վրա:
Միջոցառմանը հաջորդել է ընդունելություն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ