Ներքին 3 տարի առաջ - 19:29 12-10-2022

Շիրակի մարզի փրկարարները ՀՀ ԱԻՆ նախարարի հրամանով պարգևատրվել են մեդալներով և շնորհակալագրերով

Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Հայաստանի Հանրապետության անկախության 31 ամյակի, արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա, ինչպես նաև Երևան քաղաքի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար փրկարարական վարչության մի շարք աշխատակիցներ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի համապատասխան հրամաններով պարգևատրվել են մեդալներով և շնորհակալագրերով:

Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել և պարգևներ են հանձնել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Արամ Անտոնյանը:

Մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը շնորհավորել է պարգևատրվածներին և փրկարար ծառայության մարզային ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով խաղաղ ու արտակարգ դեպքերից զերծ ծառայություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում