Ներքին 3 տարի առաջ - 14:31 12-10-2022

Սևանա լճի մաքրման ծրագրերը օր առաջ պետք է սկսել. գիտնականը ներկայացրեց լճի հետազոտության արդյունքները և առաջարկները


Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով գիտնականները և մասնագետները հետազոտել են վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճի էվտրոֆիկացիայի դինամիկան և պատճառները:

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի փորձագիտական թիմի անդամ, ասիստենտ-պրոֆեսոր, «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով» ՊՈՆՏՈՍ ծրագրի հետազոտող Կարապետ Գազանճեանը նշեց, որ Սևանա լիճը տարբեր տարիներին ունեցել է ավելի բարձր կամ ավելի ցածր մակարդակի էվտրոֆիկացիա:

«Էվտրոֆիկացիայի ամենապիկ շրջանը եղել է 2018 և 2019 թվականներին, այդ երկու տարիներին ամենատաք եղանակն էր: Ֆոսֆորը և ազոտը՝ որպես սննդապաշար, ջրիմուռների ծագման ամենակարևոր պատճառներից մեկն են, սակայն նաև բարձր ջերմաստիճանն է դեր խաղում: Այսինքն՝ երեք բաղադրիչ են ազդում Սևանա լճի էվտորֆիկացիայի վրա՝ ազոտը, ֆոսֆորը և բարձր ջերմաստիճանը»,- ասաց Գազանճեանը:

Գիտնականի խոսքով՝ ազոտը և ֆոսֆորը Սևանա լիճ են ներթափանցում գետերի, անձրևաջրերի միջոցով, որոնք իրենց հետ բերում են գյուղատնտեսական աղբը, կոյուղաջրերը և պարարտանյութերը:

«1980-ական թվականներից սկսած ջրիմուռների սննդի պաշարը Սևանա լճում բարձրացել է: Պետք է վերջ դնել հավելյալ սննդի և օրգանային նյութերի ներթափանցմանը, որպեսզի լճի վիճակը էլ ավելի չվատանա: Բարձր էվտրոֆիկացիայի պատճառով կարող է նաև տատանվել թթվածնի կոնցենտրացիան, իսկ առանց թթվածնի կենդանիները չեն կարող ապրել, որի հետևանքով կքայքայվի ամբողջ էկոհամակարգը»,- ասաց Գազանճեանը:

Գիտնականը առաջին հերթին անհրաժեշտ է համարում քաղաքական որոշումներով արգելել կամ սահմանափակել ազոտի և ֆոսֆորի ներթափանցումը, կառուցել կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայաններ, կարգավորել գյուղատնտեսական ոլորտը, Սևանա լճին ինքնամաքրվելու հնարավորություն տալ:

Ըստ գիտնականի՝ ջրի մակարդակի բարձրացումը կարող է դրական ազդել Սևանա լճի վրա, բայց կարևոր է այն, թե ինչ ջուր է լցվում լիճ:

«Եթե կեղտոտ ջուր լցնենք Սևանա լիճ, բնականաբար, ոչինչ չի փոխվի: 2000-2010 թվականների ջրի մակարդակի բարձրացումը ունեցավ ավելի վատ արդյունք, քանի որ շրջակա անտառները մնացին ջրի տակ, ծառերը քայքայվեցին, օրգանային նյութը ներթափանցեց լիճ, որն առաջացրեց ազոտ և ֆոսֆոր: Կարևոր է նաև, թե ինչ տեսակի հողեր պետք է մնան ջրի տակ, ինչ օրգանային նյութ և սնունդ կարող է մտնել Սևանա լիճ, նաև պետք է որոշել, թե որքան պետք է բարձրացնել ջրի մակարդակը»,- նշեց Գազանճեանը:

Գիտնականի խոսքով՝ Սևանա լճի մաքրման գործընթացը կարող է տևել 10-ից 20 տարի: Մաքրման գործընթացի տևողությունը կախված է առավելապես կլիմայի փոփոխությունից, որովհետև, ըստ Գազանճեանի, ամենավատ սցենարի դեպքում Գեղարքունիքի մարզում 30 տոկոսով կնվազեն տեղումները, իսկ եթե ջրի պաշարը քիչ լինի, այն կազդի Սևանա լճի վրա:
«Որքան ուշ սկսենք մաքրման ծրագրերը իրականացնել, այդքան ավելի երկար ժամանակ է պահանջվելու լիճը մաքրելու համար»,- եզրափակեց Գազանճեանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ