Արտաքին 3 տարի առաջ - 19:22 11-10-2022

Առկա զարգացումներում պատերազմի ոչ մի նախանշան չկա Իրանում․ քաղաքագետ

Այսօր Oragir.news-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ Իրանում պատերազմի հնարավոր սկսման մասին։

Հիշեցնենք, որ վերջերս Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ երկրում տեղի ունեցող ցույցերը ԱՄՆ-ի դավադրության հետևանքներն են, իսկ մի քանի օր առաջ Բայդենը հայտարարել էր, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը նոր փուլ է մտնում։

Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, դրան ի պատասխան ԱՄՆ-ի արձագանքը պատժամիջոցների վերաբերյալ, ըստ Վարդանյանի, հավանական պատերազմի սկսման պատճառներ չեն։

Վարդանյանը նշում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ մի պատերազմ էլ չի կարող լինել․ «Անհավանական է պատերազմի սկսվելը»։

Հարցին, թե ինչ հիմքով, Վարդանյանը պատասխանում է․ «Երկուսն էլ ուժեղ ռազմական տերություններ են, պատերազմի որևէ նախանշան չկա։ Կողմերից ոչ մեկը պատերազմի չի պատրաստվում, հակառակը՝ փորձում են խաղաղության միջուկային պայմանագիր ստորագրել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը