Ներքին 4 տարի առաջ - 17:11 11-10-2022

Ինչ հիմքով է դատախազությունը քրեական հետապնդում հարուցում դատավորի դեմ

Oragir.news-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննում է Գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասով։ Խոսքը վերաբերում է միայն քրեական հետապնդում հարուցելու թույլտվությանը, լիազորությունների կասեցմանը, կալանավորման մասին խոսք չկա։

Թեեւ դատախազությունը չի հայտնել, թե որ դատավորի մասին է խոսքը, բայց «Հետքը» գրել էր, որ խոսքը Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի մասին է։

Oragir.news-ին հաջողվեց պարզել, որ դատախազության միջնորդության հիմքում դատավորի հայտարարագրում հայտնաբերած առերեւույթ խախտումներն են, իրավապահների կարծիքով՝ կեղծ տվյալներ լրացնելը։ Մասնավորապես, ըստ դատախազության՝ դատավորը փոխառություն է տվել, բայց այդ մասին հայտարարագրում չի նշել, մինչդեռ իրականում փոխառության մասին նշում կա։

Նշենք, որ Անի Հարությունյանի դեմ քրեական հետապնդման հարուցումը կապված է մեկ այլ դատավորի՝ Գեւորգ Նարինյանի դեմ հարուցված քրգործին։ Դեռեւս Նարինյանի դեմ քրեական գործ հարուցելու ժամանակ հայտնի էր դարձել, որ Հարությունյանին Նարինյանին փոխառություն է տվել, այսպես ասած՝ օժանդակել է փողերի լվացմանը։

Այդ ժամանակ, սակայն, Հարությունյանը գործով չներգրավվեց, միայն Սնանկության դատարանի դատավորներ Նարինյանի եւ Կուբանյանի լիազորությունները կասեցվեցին։ Որոշ ժամանակ անազատւթյան մեջ մնալուց հետո Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Նարինյանը ազատվեց կալանքից։

Հիշեցնենք, Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը կալանավորվել է 2020 թվականի հուլիսի 20-ին, իսկ Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։ Այս գործով դատաքննություն է ընթանում։

Նշենք, որ Անի Հարությունյանը ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քույրը։



Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է