Արտաքին 3 տարի առաջ - 18:43 10-10-2022

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Չավուշօղլուն և Կուլեբան հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը կայացել է այսօր առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և մի շարք այլ քաղաքների նկատմամբ իրականացված հրթիռային հարձակումներից հետո։

Ուկրաինական կողմը հայտնել է, որ Ռուսաստանն ընդհանուր 75 հրթիռ է արձակել, որոնցից 41-ը հաջողվել է խոցել։

Հեռախոսազրույցի վերբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում