Ներքին 4 տարի առաջ - 19:32 09-10-2022

Ամեն հաջորդող հոբելյանին Երևանն ավելի է գեղեցկանալու. Ավինյանը՝ Էրեբունի-Երևանի տոնի առթիվ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804-ամյակի առթիվ:

«Սիրելի երեւանցիներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2804 ամյակի առթիվ:

Դարեր շարունակ մեր քաղաքը դժվարությունների միջով մաքառելով, փոփոխվելով ու զարգանալով՝ հասավ մեզ իր այսօրվա տեսքով, հիմա արդեն մեզնից՝ յուրաքանչյուրիցս է կախված մեր սիրելի քաղաքի բարելավումն ու շենացումը:
Համոզված եմ, որ ամեն հաջորդող հոբելյանին Երեւանն էլ ավելի է գեղեցկանալու եւ զարգանալու: Համոզված եմ, որ աստիճանաբար մեր քաղաքն ավելի ենք սիրելու ու գնահատելու, համոզված եմ, որ դիմացինին ենք ավելի շատ սիրելու ու գնահատելու, չէ՞, որ Երեւանը մարդիկ են՝ մենք ենք:

Այս պարզ բանաձն է երաշխավորելու Երեւանի բարօրությունը՝ ամենքս Երեւանի համար, ամենքս միմյանց համար:

Սիրելի երեւանցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքի տոնի առթիվ՝ վստահեցնելով, որ մենք էլ մեր հերթին ամենը կանենք Երևանը ավելի լավը դարձնելու համար»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը