Լուռ Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:59 08-10-2022

Ամենաանվտանգ կամրջի առասպելը

Գնդապետ Վիկտոր Բարանեց. «Ղրիմի կամուրջը ռազմավարական նշանակության օբյեկտ է։ Այն պաշտպանվում է օդից՝ հերթապահ ինքնաթիռներով ու կարծանիչներով։ Ցամաքում՝ առափնյա պաշտպանության զենիթահրթիռային համալիրներով։ Ջրի վրա կամուրջը հսկում են մեր ռազմանավերը»։

Գնդապետ Վիկտոր Մուրախովսկի. «Կամուրջը պաշտպանում է նորաստեղծ ազգային գվարդիայի զորքերի բրիգադը։ Կամուրջի շուրջ ստեղծվել է անվտանգության հատուկ գոտի A2/AD»:

Հատված՝ Անտոն Վալագինի հոդվածից. «Ղրիմի կամուրջն առաջին կարգի ռազմավարական օբյեկտ է, որի անվտանգությունը հավասար է ԱԷԿ-ի պաշտպանվածությանը։ Այն ռմբակոծելու կոչերը վկայում են հնչեցնողների անտեղյակության, կամ պաթոլոգիական լավատեսության մասին»։

Հիշեցնենք, ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ Տարածաշրջանային իշխանությունների նախնական տեղեկություններով՝ արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը