Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:12 08-10-2022

Վահագն Հովակիմյանի թեկնածությունը թիմում միանշանակ չի ընդունվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահ դառնալու հարցը թիմում միանշանակ չի ընդունվել, մի քանի աղբյուրից ենք իմացել։ Ասացին, որ նրա թեկնածությունը հատկապես սվիններով է ընդունել ՔՊ-ի սորոսական թեւը, որտեղ ԿԸՀ նախագահի իրենց թեկնածուն ունեն։ Թե ով է՝ տարբեր անուններ են տալիս։ Բայց որ Հովակիմյանի թեկնածությանը դեմ լինելուց զատ հարցի քննարկումը խորհրդարանում որոշ ՔՊ-ականներ կվերածեին նրա նկատմամբ ծաղրի, դա անհավատալի էր թվում։

Երեկ ՔՊ-ն արտահերթ նիստում քննարկում էր նրա թեկնածությունը, եւ ԿԸՀ նախագահի թեկնածուի՝ Հովակիմյանի, խորհրդարանի ամբիոնից հնչեցրած վերամբարձ ելույթից հետո, թե ինքը կարեւորում է ժողովրդավարության արժեքները եւ դրանց հավատարիմ է, պայքարելու դրա համար եւ կարծում է, որ պետք է սա անել, նա անել ժողովրդավարության, արդար ընտրությունների համար, ՔՊ-ական տարեցներից Հակոբ Ասլանյանի նյարդերը տեղի տվեցին։ Նա հարց տալիս նախ խայթեց, «թե շարունակ լսում եմ՝ «պետք է», «անհրաժեշտ է» եւ նման այլ բառեր»։ Ապա, քամահրական ժպիտը դեմքին, Հովակիմյանին բառացիորեն հետեւյալ հարցն ուղղեց․ «Պարոն Հովակիմյան, ժողովրդավարությունը Ձեզ համար օ՞դ է, ջո՞ւր է, թե՞ կրակ»։ Վահագն Հովակիմյանն անակնկալի եկավ, նախ մի քանի վայրկյան պապանձվեց, ապա պատասխանեց․ «Պարոն Ասլանյան, եթե ուղղակի հարցը տվեցիք․․․ Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձեւ է»։ Հակոբ Ասլանյանը հարկ չհամարեց արձագանքել Հովակիմյանին։ ԿԸՀ ապագա նախագահին հրապարակավ կշտամբեց նաեւ գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, թե ի՞նչ ասել է՝ Հայաստանը սահմանափակ ռեսուրս ունի, սա ի՞նչ խոսույթ է․ «Պարոն Հովակիմյան, Հայաստանի Հանրապետությունում այնքան ռեսուրս կա, որ կարող է 200 մլրդ համախառն ներքին արդյունք ձեւավորի»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին