Ներքին 4 տարի առաջ - 20:25 07-10-2022

Խոսրով Հարությունյանի զրպարտությունը, թե՞ մոլորությունը․ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

Խոսրով Հարությունյանի զրպարտությունը, թե՞ մոլորությունը: Այսպիսի վերտառությամբ գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Այսօր, հոկտեմբերի 7-ին, Վահե Մակարյանի հետ հարցազրույցում Խոսրով Հարությունյանը հայտարարել է.

«Տեր-Պետրոսյանի դուրս գալը ֆորմատից (նկատի ունի Վեհափառ հայրապետի ձևավորած երկխոսության հարթակը), ըստ էության, ոչ թե խոսում է այն մասին, որ երեք նախագահները չեն կարող որեւէ ընդհանուր հայտարարի գալ կամ չեն կարող մշակել ինչ-որ մի ընդհանուր մոտեցում, այլ ավելի շատ խոսում է այն մասին, որ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, իր պատմական առաքելության կարեւորությունը չնկատեց, այլապես ինքն այդ քայլը չէր անի» (Հրապարակ, 07.10.2022):

Ահասկանալի է, թե Հարությունյանը ինչի՞ց է ենթադրել, թե Առաջին նախագահը դուրս է եկել այդ ֆորմատից: Այս առիթով հարկադրված եմ վերարտադրել ս.թ. հոկտեմբերի 4-ի իմ գրառման հետևյալ պարբերությունը. «Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով:

Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»:

Եթե այս պարզ բանը Հարությունյանը չի հասկացել, դա իր անձնական խնդիրն է: Բայց, նախկին վարչապետին չի սազում մոլորեցնել ժողովրդին»,- գրել է Մուսինյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում