Ներքին 4 տարի առաջ - 17:54 07-10-2022

Վստահ չեմ, որ Կարեն Անդրեասյանը քաղաքական շահեր չի սպասարկելու, բայց խնդրի խորությունն ավելի քիչ է, քան ԿԸՀ-ի դեպքում․ Դանել Իոաննիսյան

Նախօրեին ԲԴԽ անդամ ընտրվեցին Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը։ Այսօր արդեն ԲԴԽ-ում հրավիրված նիստի ընթացքում Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ։ Դատավորների կողմից Անդրեասյանի ընտրությունը բացասական է ընդունվել, նրա ավելի վաղ կատարած հայտարարությունների պատճառով, իսկ իրավապաշտպան կազմակերպությունների ձայն առանձնապես չի լսելի չէ, բացառությամբ 1-2 ՀԿ-ների կողմից տարածած հայտարարության։

Փոխարենը, քաղհասարակության ներկայացուցիչները լծված են ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագնի Հովամիմյանի առաջադրման դեմ պայքարին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով Oragir.news-ի հարցին, թե ինչպես է ստացվում, որ մի դեպքում քաղհասարակությունը խնդիրը տեսնում ու բարձրաձայնում է, մյուս դեպքում լռում, արդյոք Կարեն Անդրեասյանի դեպքում խնդիր չեն տեսնում ՝ պատասխանեց, որ այդ խնդիրների միջև մի քիչ տարբերություն կա։

«Իհարկե Կարեն Անդրեասյանը, եթե չեմ սխալվում կուսակցությանն անդամակցելու դիմում էր ներկայացարել, իկարկե, այս առումով ողջունելի չէ կուսակցական թիմի կողմից նրան ԲԴԽ-ի անդամի առաջադրոմը, բայց այս խնդիրներն անհամեմատ են։

Մինչդեռ, Հովակիմյանը ՔՊ-ի հիմնադիր անդամ է, ՔՊ-ի ներկայացուցիչն է ԿԸՀ-ում, նա երկար տարիներ ՔՊ-ի պատասսխանատուն է եղել ընտրությունների կազմակերպման համար։ Վերջին 10-ամյակում նրա ողջ կարիերան Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ է եղել, իսկ ԿԸՀ-ն կուսակցությունների մրցապայքարի արդարությունն ապահովող մարմին է։ Այստեղ շատ մեծ տարբերություն կա»։

Անդրադառնալով Անդրեասյանին՝ նա նշեց, որ վստահ է, որ Անդրեասյանն ամեն ինչ կանի, որ այն իրավիճակը, որ ինքն արձանագրել էր ՄԻՊ զեկույցում՝ լուծի։ «Պատկերացրեք, որ ես զեկույց եմ գրում այն մասին, որ սոցապ ծառայությունում կան որոշակի խնդիրներ, հետո ես դառնում եմ այդ ծառայության ղեկավար։ Բնական է, չէ՞, որ պետք է պայքարեմ այդ խնդիրների լուծման համար»։

Դիտարկմանը, թե եթե կոռումպացված դատավորների մասին գիտի, ինչու անուններ չի հրապարակում, ինչու քրեական գործեր չկան հարուցված՝ նա նշեց, որ քրեական գործերի համար որոշակի հիմքեր են պետք։ «Իրականում կոռուպցիան միայն իրավական համակարգին չի վերաբերում, դա գլոբալ խնդիր է, ու ակնհայտ է, որ ՀՀ իրավապահ մարմինները չեն կարողանում պատշաճ պայքարել դրա դեմ»։

Հարցին, թե վստահություն ունի՞, որ Անդրեասյանը քաղաքական շահեր առաջ չի տանելու և չի սպասարկելու՝ նա պատասխանեց․ ոչ, վստահ չէ։ «Բայց ես ներկայացնում եմ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որն ունի իր գործունեության ոլորտները։

Բաներ կան, որ ինձ դուր չի գալիս նաև, օրինակ, առողջապահության ոլորտում։ Մենք զբաղվում ենք այն ոլորտներով, որոնցում մասնագիտացված ենք և դատարանների բարեփոխումների ոլորտում մենք աջակցում ենք մեր գործընկեր ՀԿ-ների, մոտեցմանը։ Դրա համար էլ պրոակտիվ դիրքորոշում չենք հայտնում։ Ամեն դեպքում, իմ կարծիքով՝ ԲԴԽ-ի ու Կարեն ԱՆդրեասյանի դեպքում խնդրի խորությունն ավելի քիչ է, քան ԿԸՀ-ի դեպքում, շատ ավելի քիչ է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի