Սպորտ 4 տարի առաջ - 23:45 06-10-2022

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը՝ ամերիկյան MLS-ի ռեկորդակիր

Ֆուտբոլի ԱՄՆ-ի առաջնության՝ MLS-ի հերթական տուրում «Քոլամբուս Քրյուն» 2։2 հաշվով է ավարտել «Շարլոտի» հետ հանդիպումը։
Խաղի 36-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը կիսադաշտից տուգանային ֆանտաստիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել։

Լուկասը գոլ է խփել դարպասից 51 մետր հեռավորությունից, ինչը MLS-ի ռեկորդ է։ Նախկին ռեկորդը պատկանում էր Ջեյմի Սմիթին, ով տուգանային հարվածով գոլի հեղինակ էր դարձել 47 մետրից։

Նշենք, որ Լուկաս Սելարայանը արդյունավետ մրցաշրջան է անցկացնում. 28 խաղերում նա դարձել է 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է