Ներքին 4 տարի առաջ - 15:50 06-10-2022

Նոր ֆորմատ է ձեւավորվում, որից մենք շատ ավելի մեծ սպասումներ ունենք. Ալեն Սիմոնյան


Մինչեւ խաղաղության պայմանագիրը չկնքվի, ես անձամբ որեւէ հույս չեմ ունենալու, որովհետեւ շատ փոքր վստահություն ունեմ մեր հարեւանների նկատմամբ. այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք տեսնում ենք ճանապարհ, որով կարելի է գնալ, կստացվի, թե ոչ... տեսնում ենք, որ ներգրավված են միջազգային գործընկերներ», - ասաց նա։

Անդրադառնալով խոսակցություններին, որ Հայաստանն ինչ-որ զիջումների դիմաց է փորձում խաղաղության պայմանագիր կնքել, Ալեն ՍԻմոնյանն ասաց. «Բոլոր հետագա հայտարարությունները, որ կհնչեն, որ այս բանակցությունները կամ հնարավոր խաղաղության պայմանագիրը ինչ-որ բանի դիմաց են, դրանք իրենց տակ ոչ մի հիմք չեն կարող ունենալ»:

Հարցին, թե արդյոք Պրահայում որեւէ փաստաթուղթ կարող է ստորագրվել, ԱԺ նախագահը պատասխանեց.
«Որեւէ փաստաթուղթ չկա, որովհետեւ սա նոր ֆորմատ է: Ֆրանսիայի նախագահը, որը ԵՄ նախագահն է եւ երկու երկրների ղեկավարները, սա լիովին նոր ֆորմատ է, որից մենք շատ ավելի մեծ սպասումներ ունենք: Եթե մենք խոսում ենք Մինսկի խմբի համանախագահների եւ Մինսկի խմբի գործունեության մասին, ես այսօր կարող եմ արձանագրել, որ մենք ունենք ավելի բարձր ֆորմատի վիճակ: Եթե այն ժամանակ համանախագահների մակարդակով էինք, այսօր Ռուսաստանը նախագահի մակարդակով ներգրավված է այս պրոցեսի մե, Ֆրանսիան նախագահի մակարդակով ներգրավված է, ԱՄՆ-ն պետքարտուղարի մակարդակով է ներառված»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նրանք մանդատ չունեն, ինչպես ունեցել է Միսնկի խմբի համանախագահությունը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դե եթե այդ բանակցությունները, այդ ֆորմատները տեղի ունենան, կողմերը համաձայնեն եւ դա, եթե կբերի ինչ-որ փաստաթղթի, դա նշանակում է, որ ավելի բարձր մանդատ ունի»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը