Արտաքին 4 տարի առաջ - 11:23 06-10-2022

Սպիտակ տունը մեղադրել է ՕՊԵԿ+-ին Ռուսաստանի հետ համերաշխ լինելու համար

Սպիտակ տունը մեղադրել է ՕՊԵԿ+-ին Ռուսաստանի հետ համերաշխ լինելու համար այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խումբը համաձայնեցրել է նավթի արդյունահանման կրճատումները, ինչը զայրույթ է առաջացրել այն երկրների կողմից, որոնք արդեն իսկ պայքարում են էներգակիրների գնաճի դեմ, որը հարուցվել էր Մոսկվայի ներխուժմամբ Ուկրաինա, գրում է ft.com-ը:

ՕՊԵԿ+ խումբը երկու տարվա ընթացքում Վիեննայում իր առաջին հանդիպումից հետո հայտարարել է, որ նոյեմբերից կնվազեցնի արդյունահանման ծավալն օրական 2 մլն բարելով, ինչը համարժեք է համաշխարհային մատակարարման 2 տոկոսին:

Կրճատման որոշումը կայացվել է չնայած հանդիպումից առաջ ԱՄՆ կառավարության լայնածավալ լոբբինգին և նշանավորում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դիրքի զգալի խարխլում. վարչակազմը ձգտում է նվազեցնել նավթի և բենզինի գները նոյեմբերին կայանալիք կարևոր միջանկյալ ընտրություններից առաջ և զրկել Ռուսաստանին էներգետիկ եկամուտներից:

Բայդենի վարչակազմը քննադատել է կրճատումների քայլը՝ ասելով, որ դա «անհեռատես որոշում է» այն ժամանակ, երբ «էներգակիրների համաշխարհային մատակարարման պահպանումը առաջնահերթ նշանակություն ունի»: Սպիտակ տան խոսնակ Կարինե Ժան Պիերը լրագրողներին ասել է, որ «ակնհայտ է», որ ՕՊԵԿ+-ը «համերաշխ է Ռուսաստանի հետ»:

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը