Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 01:01 05-10-2022

Չեմպիոնների լիգա. «Ինտերը» հաղթեց «Բարսելոնային», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կայացան 8 հանդիպումներ։

Մահվան խմբում (C խումբ) «Բավարիան» 5 անպատասխան գնդակ է ուղարկել Պլզենի «Վիկտորիայի» դարպասը։

Օրվա կենտրոնական խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Հանդիպման միակ գոլը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփել է Հաքան Չալհանօղլուն։

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին։

Հանդիպման տեսությունը.



A խմբում «Նապոլին» ջախջախիչ հաղթանակ տարավ «Այաքսի» նկատմամբ՝ 6։1, իսկ մյուս խաղում Լիվերպուլը Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի և Մոհամեդ Սալահի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։

B խմբում «Բրյուգեն» անակնկալ հաղթանակ տարավ «Ատլետիկոյի» նկատմամբ՝ 2։0, իսկ «Պորտուն» 1։0 հաշվով առավելության հասավ «Բայերի» նկատմամբ։

D խմբում «Մարսելը» 4։1 հաշվով հաղթել էր «Սպորտինգին», իսկ երկրորդ խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ «Այնտրախտ» - «Տոտենհեմ»՝ 0։0։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր