Արտաքին 4 տարի առաջ - 19:55 03-10-2022

Թուրքիան և Լիբիան կխորացնեն էներգետիկ փոխգործակցությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով մեկօրյա պաշտոնական այցով գտնվում է Լիբիայում, հայտարարել է որ երկու երկրների միջև նավթային ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Լիբիայի արտգործնախարար Նեքլա Մանգուշի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան դժվարին պահերին կանգնած է եղել Լիբիայի կողքին և առանց վարանելու կշարունակի իր աջակցությունը։ Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է ամեն կերպ աջակցել Լիբիայի ժողովրդին, որպեսզի որքան հնարավոր է շուտ երկրում կայուն խաղաղություն, հանգստություն և բարգավաճում հաստատվի։

«Մենք ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիրը, այս պահին մեր ընկերները շարունակում են դրա շուրջ բանակցությունները։ Հուսով եմ, որ այսօր մենք կվերադառնանք գազի ոլորտում փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև արդեն իսկ կան բազմաթիվ փաստաթղթերի նախագծեր, և կողմերը կառուցողական կերպով շարունակում են այդ փաստաթղթերի շուրջ բանակցությունները։

Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ Հունաստանը և Ֆրանսիան դեմ են արտահայտվել նախկինում Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված ծովային իրավասության տարածքների վերաբերյալ հուշագրին՝ հարցնելով, թե արդյոք այսօր ստորագրված համաձայնագիրը պայմանավորված է էներգետիկ ճգնաժամով, որի մեջ գտնվում է աշխարը։ Չավուշօղլուն ի պատասխան նշել է. «Իհարկե, աշխարհում կա էներգետիկ ճգնաժամ, սակայն Թուրքիան այն երկիրը չէ, որը տուժում է էներգամատակարարման անվտանգությունից»։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ համաձայնագրերը ստորագրվել են երկու ինքնիշխան երկրների կողմից և երրորդ երկրները իրավունք չունեն միջամտել դրանց։ Նրա խոսքով՝ կարևոր չէ, թե երրորդ երկրները այս հարցում ինչ են մտածում, կարևորն այն է, թե ստորագրված համաձայնագրերը ձեռնտու՞ են երկու երկրներին և ժողովուրդներին։

«Մենք էլ ավելի կզարգացնենք Լիբիայի հետ մեր հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Մենք կարող ենք միայն գոհ լինել, եթե Լիբիան բարելավի իր հարաբերությունները երրորդ երկրների հետ։ Այդ երկրները չպետք է մոռանան, որ Լիբիան ինքնիշխան պետություն է։ Թող նրանք դադարեն խառնվել Լիբիայի ներքին գործերին՝ բացասական իմաստով» ,- ասել է Չավուշօղլուն։

Լիբիայի արտգործնախարար Նեքլա Մանգուշն իր հերթին շեշտել է, որ ստորագրված համաձայնագրերը կարևոր են հատկապես ուկրաինական ճգնաժամի համատեքստում, որն ազդում է համաշխարհային տնտեսության վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը