Ներքին 4 տարի առաջ - 22:31 30-09-2022

Հիմա տեղի է ունենում անկախության հաստատման գործընթաց․ այն ցավոտ որոշում է․ Փաշինյան

«‌Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծման առաջին օրից ոչ մի օր խաղաղություն չի ունեցել»-,այս մասին այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Գուցե մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք հստակ չենք ձևակերպել, թե սա ինչ պատմություն է։ Հիմա մեր պետության անկախության, ինքնիշխանության հաստատման պրոցեսի մեջ ենք, և մենք պետք է այս պրոցեսը տանենք։ Սա շատ կարևոր գործընթաց է։ Եվ մենք պետք է ամուր լինենք և այս ճանապարհը անցնենք։ Սա պետության հարատևման հաստատման գործընթաց է, և մեզ համար այստեղ կան ռիսկեր։ ՀՀ-ն երբեք կոնկրետ չի եղել։ Մենք իմացել ենք, որ կա Հայաստանի Հանրապետություն, բայց երբ որ փորձել ենք կոնկրետացնել, զուգահեռ հարց է առաջացել՝ «բա էս հարցի պատասխանը որն է»։ ‌Հիմա տեղի է ունենում անկախության հաստատման գործընթաց։ Անկախության հաստատումը ցավոտ որոշում է։ Մենք հիմա մեր պետության ինքնիշխանության, անկախության, սուվերենության հարցն ենք փորձում լուծել։ Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Հայաստանի անկախ պետության տեսության ձևակերպման կամ վերաձևակերպման շատ կոնկրետ խնդիր ունենք, որովհետև Հայաստանի երրորդ հանրապետությունը հռչակվել է մի պայմաններում, հետո շատ արագ այդ պայմաններից հրաժարում է տեղի ունեցել, որի մասին չի հայտարարվել և որի պատճառով ճեղք է առաջացել իրականության և տեսության միջև»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի