Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:23 30-09-2022

ՀՖՖ-ն ավելի մեղավոր է, քան Կապառոսը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հերթական անհաջողություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ իսպանացի մարզիչ, 66-ամյա Խոակին Կապարոսն այլեւս ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ՝ Կապարոսն ու ֆեդերացիան երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ հանդիպել է Կապարոսի հետ, քննարկել հավաքականի այս տարվա ելույթները։ Մինչ ՀՖՖ-ն պնդում է, թե պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ է խզվել, Կապարոսի վերջին ասուլիսը հակառակն է ապացուցում։ Նա նշել էր, որ ինքը պայմանագիր ունի մինչեւ նոյեմբերի 30-ը, այսինքն՝ միայն դրանից հետո պարզ կլինի իր ապագան։
ՀՖՖ մեր աղբյուրները պնդում են, որ ֆեդերացիայի նախագահն ու փոխնախագահը հասկացել են, որ իրենց հեռանալու ժամանակը եւս եկել է, ուստի Կապարոսին հեռացնելով՝ ուզում են ջրից չոր դուրս գալ, շարունակել պաշտոնավարել։ Գրել էինք, որ 5 անընդմեջ պարտությունից հետո երկրպագուների շրջանում բողոքի ալիք է բարձրացել, ֆուտբոլասերներն այս խայտառակության մեղավոր են համարում հավասարապես Կապարոսին եւ ՀՖՖ ղեկավար կազմին։
«Էդ Կապարոսին ովքե՞ր են բերել, ովքե՞ր են նշանակել, չե՞ք հիշում»,- Ուկրաինային խոշոր հաշվով զիջելուց հետո ասում էր երկրպագուներից մեկը։ Նշենք, որ Կապարոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության մեջ հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբում: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ:
Իսկ եթե նա իսկապես մեղավոր է եւ այս ընթացքում ահռելի աշխատավարձ ստանալով, ըստ լուրերի՝ տարեկան մոտ 1,3 մլն եվրո, գումարած պարգեւավճարները, կեցությունը, Իսպանիա մեկնելու ծախսերը՝ ՀՖՖ-ի վրա, ապա ոչ թե պետք է հանգիստ հեռանա, այլ պատասխան տա՝ ՀՖՖ ղեկավարների հետ միասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել