Մամուլ 4 տարի առաջ - 08:38 29-09-2022

Ե՞րբ պատրաստ կլինի «խաղաղության համաձայնագրի» «սևագիրը»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Սեպտեմբերի 27-ին Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը պլանավորված է եղել նախօրոք. այն պետք է տեղի ունենար Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցերից հետո միայն։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» նախնական տարբերակները։ Տեղեկության համաձայն, Գրիգորյանը և Հաջիևը ներկայացրել են իրենց դիրքորոշումները և եռակողմ ձևաչափով փորձել կոնսենսուսային որոշակի բանաձև ստանալ։ Մենք որոշ ժամանակ առաջ արդեն տեղեկացրել էինք, որ Փաշինյանը հանձնարարել է համաձայնագրի տեքստի վրա աշխատանքներն արագացնել, որպեսզի ամենաուշը նոյեմբերի սկզբին տարբերակ լինի ձեռքի տակ:

Սակայն, ինչպես երևում է, գործընթացի տեմպերն ավելի են արագացել։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսված ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովին հնարավոր է մասնակցի համաձայնագրի նախնական, «սևագիր» տարբերակ ունենալով իր հետ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում