Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 11:54 28-09-2022

Պանիխիդայի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի մաղթում, մեզ Իրանի ու Ռուսաստանի հետ դաշինք է պետք. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան Հայաստանը գտնվում է խորը անվտանգային ճգնաժամի մեջ, և դրանից դուրս գալու համար պետք է հանրային կոնսոլիդացիա, բանակ, որով պետք է լրջորեն զբաղվել և անվտանգային ճարտարապետության համալրում․ այս մասին այսօր ասուլիսում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իշխանությունը տարվել է ուտոպիստական խաղաղության դարաշրջան բացելու թեզով»,- ասաց Քոչարյանը՝ փաստելով, որ հընթացս նվազել են Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդելու միջոցները։ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի հայտարարությունը վկայում էր այն մասին, որ խաղաղություն հնարավոր չէ, սակայն երկրի ներսում շարունակում են հնչել նույն թեզերը։ «Պանիխիդայի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի մաղթում»,- ասաց Քոչարյանը։

Իրավիճակից ելքը, ըստ Քոչարյանի, հանրային կոնսոլիդացիան է լինելու՝ բարձր նպատակների շուրջ։ Անդրադառնալով Առաջին նախագահի առաջարկին՝ համախմբվել կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու համար, նա նշեց, որ կապիտուլյացիայի համար միավորվել պետք չէ, ընդհակառակը՝ պետք է բաժանվել իրարից։ Նրա խոսքով՝ խնդիրներ լուծելու համար հիմա պետք է փոխել միջավայրը՝ գոնե մասնակի։ Երկորրդ կետը, ըստ Քոչարյանի, բանակի բարեփոխումն է․ «Ինձ համար հասկանալի չէ այն կորուստները, որ ունեցանք․․․ Ինչո՞ւ մենք չենք կարողացել կառուցել բնագիծ։ Ինչո՞ւ մենք երկու տարի անց չունենք հարվածային անօդաչու սարքեր․ մի հավատացեք, թե չենք կարող առնել»,- հարցեր բարձրացրեց Քոչարյանը։

Երրորդ կետը, ըստ նրա, անվտանգային միջավայրի ճիշտ գնահատումն է՝ ՀԱՊԿ-ն առհասարակ մեր խնդրի վրա ազդեցություն չի ունենալու; «Ակնհայտ է, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ բախում չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- նշեց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում դրանք լինելու են բացառապես դիվանագիտական քայլեր, սակայն «հակառուսական տրամադրությունների պուլտը Ալիևի ձեռքում է»։ Ալիևի վրա, ըստ Քոչարյանի, ազդեցություն չունի ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ։

Իսկ Էրդողանի վրա ընդհանրապես ոչ ոք ազդեցություն չունի։ Քոչարյանի խոսքով՝ հիմա առաջնահերթ պիտի փաստենք, որ մեր երկրի ամենաթույլ կետը Սյունիքն է, և, այդ ուղղությամբ մեր բնական դաշնակիցը Իրանն է․ «Առնվազն մի-երկու զորավարժություն պիտի անեինք Իրանի հետ, որոշ պայմանագրային բազա պիտի լիներ Իրանի հետ սա ընթացում, և այդ ամենը ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, երբ այն հետապնդում է իր ազգային շահը։ Ես գիտեմ, որ այդ թեմայով խոսակցություն եղել է 2021թ․ ամսյիսին, բայց հետո հայկական կողմը այդ խոսակցությունը սառեցրեց»։

Նրա խոսքով՝ հիմա պետք է համոզել Ռուսաստանին՝ դուրս չգալով ՀԱՊԿ-ից, և փորձել ձևավորել եռակողմ դաշինք Իրանի և Ռուսաստանի հետ։ Քոչարյանը վստահ է, որ սա դուր չի գա ԱՄՆ-ին, սակայն նրանք էլ այլ բան չեն առաջարկում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում