Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:35 27-09-2022

Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին հաղորդել են՝ դատական նիստը հետաձգվել է․ նիստն արվել է առանց նրանց ներկայության


Այսօր վարչական վերաքննիչ քրեական դատարանում նախատեսված էր «քիմիկների զորամասի» գործով հերթական նիստը։

Oragir.news-ի տեղեկություններով, սակայն, ծնողներին-իրավահաջորդներին երեկ երեկոյան հաղորդել էին, որ նիստը հետաձգվելու է․ այսօր ավելի ուշ նրանք իմացել են, որ նիստը տեղի է ունեցել առանց իրենց ներկայության։

Ծնողները շտապել են դատարան, որտեղ վիճաբանության արդյունքում, ինչպես հաղորդում են, կոտրել են դատարանի դռները։ Այժմ նրանք դատարանի առաջ սպասում են իրենց հարցերի պատասխաններին։

Հիշեցնենք, որ քննվում է գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ իշխանության անգործությունը, որը դրսևորվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում․ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին այս հոդվածով սպառնում է ազատազրկում 7-13 տարի ժամկետով:

Մակարյանը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատուն է եղել: ՔԿ-ն պարզել է, որ նրա ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա. Ա.-ի գլխավորությամբ, Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ:

«Նման պայմաններում Ա. Մ.-ն … իրեն ենթակա անձնակազմին տալով «նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք, որպիսի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Ա. Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առայսօր անհայտ է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Անդրանիկ Մակարյանը Կովսականի գծով պատասխանատուն է եղել:



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը