Ներքին 3 տարի առաջ - 22:49 25-09-2022

Չարենցավանի 27/9 ընտրատեղմասում ՔՊ-ն պարտվել է գործող համայնքապետին

Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում 19 ընտրատեղամասերից մեկի՝ 27/9-ի ձայների հաշվարկի արդյունքում գործող համայնքապետի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«Միասնական համայնք»-435 ձայն

ՔՊ-313 ձայն

Ապրելու երկիր-44 ձայն

Այս տեղամասում 1655-ից ընտրողից ընրություններին մասնակցել է 795 ընտրող՝ կամ մասնակիցների 48.04 տոկոսը։