Ներքին 4 տարի առաջ - 22:45 25-09-2022

Իշխանասար համայնքում, որտեղ հենց հիմա թուրքի ամրակայված դիրքերն են, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ պատերազմ էր ու բազմաթիվ տղաների դիակներ դեռ չկան, կրկին հաղթել է ՔՊ-ն․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես ներողություն եմ խնդրում անասուններից

Հանրապետության մի շարք բնակավայրերում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Սիսիան խոշորացված համայնքի որոշ գյուղական բնակավայրերում, որտեղից թուրքը մի քանի մետր հեռավորության վրա է, առաջատարը Նիկոլի կուսակցությունն է։

Իշխանասար համայնքում, որտեղ հենց հիմա թուրքի ամրակայված դիրքերն են, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ պատերազմ էր ու բազմաթիվ տղաների դիակներ դեռ չկան, իսկ ում դին թուրքը «մեծահոգաբար» հետ է տվել, եղել են դաժանորեն խոշտանգված, կրկին հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ես ներողություն եմ խնդրում անասուններից, ժամանակին ինչ-որ երկոտանիների նրանց հետ համեմատելու համար»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է