Ներքին 4 տարի առաջ - 15:25 25-09-2022

Շղթայական ավտովթար` Երևանում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կասկադյորական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Մարգարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Ց.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 41-ամյա Ռաֆայել Հ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Օ.-ին պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Audi-ն կողաշրջվել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը