Մամուլ 4 տարի առաջ - 09:00 24-09-2022

ՔՊ-ում նոր կանոններ են. Արթուր Հովհաննիսյանն է որոշում՝ ով, երբ հարցազրույց տա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել որեւէ կերպ չմեկնաբանել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած խայտառակ միջադեպը, երբ Ոստիկանության կարմիր ու սեւ բերետավորները, հանուն Նիկոլ Փաշինյանի անվտանգության, բառիս բուն իմաստով քարշ տալով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների մայրերին, հայրերին, քույրերին։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ փորձում էր լսել Ազգային ժողովի մեծամասնության՝ ՔՊ-ականների տեսակետը։ Լիահույս էինք, որ ժողովրդավարության մասին զօրուգիշեր դիֆերամներ ձոնող իշխանավորները խստագույնս կդատապարտեն տեղի ունեցածը, այնինչ, նրանց հետ զրուցել այդպես էլ չստացվեց. նրանք թե՛ մեր զանգերը, թե՛ հաղորդագրություններն անպատասխան թողեցին։ Ավելին՝ պատգամավորներից մեկն էլ՝ Ծովինար Վարդանյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հորդորեց իր հետ շփվելու պատվին արժանանլու համար՝ դիմել խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։ «Մեր խմբակցության հարցազրույցները կոորդինացնում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Խնդրում եմ մինչ ինձ հետ հարցազրույց ունենալը՝ դիմել նրան»,- ասաց տիկին Վարդանյանը։
Իշխող թիմի պատգամավորները, որ ըստ օրենքի ու կանոնակարգի՝ ազատ են իրենց խղճի, մտքի ու համոզմունքների մեջ, փաստորեն սոսկալի կաշկանդվածություն ունեն խմբակցության քարտուղարից։ Իհարկե, պարզից էլ պարզ է, որ վերոնշյալ թեմայով խոսելու արգելք կա կառավարական կաբինետից, բայցեւ հետաքրքիր է՝ ծիծաղելի այս պատասխանը պատգամավորները Հանրային հեռուստաընկերությա՞նն էլ են տալիս»։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում