Ներքին 3 տարի առաջ - 17:29 23-09-2022

Թաղապետարաններում աշխարհազոր է հավաքագրվում․ աշխատանքային պայմանագրերը կնքվում են մեկ տարով

Երևանի թաղապետարաններում կատարվում է աշխարհազորի հավաքագրում․ առաջարկվում է աշխատանքային պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով։

Նախաձեռնության մասին Oragir.news-ը զրուցել է Դավթաշեն վարչական շրջանի Զորահավաքային քաղպաշտպանության պատասխանատու Արմեն Ստեփանյանի հետ։

«Կապվում է պայմանագիր, և մարդն անցնում է ծառայության․ իրեն արդեն ուղղորդում են, ասում են, թե ո՛ր դիրքերը պիտի գնա, բացատրում են պարտականությունները։ Եթե երկու ամիս ծառայի և այլևս չուզի, տասն օր առաջ տեղեկացնում է, և պայմանագիրը խզում ենք»,- ասաց նա։

Մեկնելուց առաջ պահեստազորայինն անցնում է հնգօրյա վերապատրաստում որևէ զորամասում, ծանոթանում զենքերին՝ ըստ անհրաժեշտության, որն ունենալու է ինքը, օրինակ՝ եթե որպես վարորդ է ծառայելու, ապա վարորդական հմտություններն է զարգացնում։ Նախքան մեկնելը նաև ենթարկվում են բուժզննության։

«Պարտադիր չէ, որ մարդն ունենա իդեալական առողջություն․ 50-55 տարեկան մարդն էլ կարող է գալ, պարապել ու անցնել ծառայության»,- ասաց Ստեփանյանը։

Թեպետ հաղորդագրության մեջ նշված է, որ դիմողները պիտի ներկայացնեն զինգրքույկ, սակայն, ըստ Ստեփանյանի, զինգրքույկի բացակայությունը ևս խոչընդոտ չէ՝ թե կանանց, թե գիտնականների համար․ «Վերապատրաստումից հետո ծառայության անցնելով՝ նրանք կստանան զինգրքույկ»։

Շարքայինների համար նախատեսված է 270 հազար դրամ աշխատավարձ, և ըստ զինվորական կոչման՝ այն կարող է լինել մինչև 500 հազար։

Հարցին, թե արդյոք սահմաններին կտրուկ մեծացել է վտանգը, որ թաղապետարանները հանդես են եկել նման նախաձեռնությամբ՝ Ստեփանյանը պատասխանեց․ «Չէ, այդպես կտրուկ վտանգի խնդիր չէ, ուղղակի որպեսզի սահմաններում համալրում լինի, երիտասարդների կողքին մի քիչ ավելի տարիքով մարդիկ լինեն․․․ Ուզում ենք, որ պատրաստ լինենք․ անհրաժեշտությունը միշտ կա, պիտի պատրաստ լինենք։ Իհարկե, ինչքան շատ մարդ լինի, ինչքան շատ մասնագետ լինի, այնքան ավելի ապահով, լավ»։

Թաղապետարաններն աշխատում են զինկոմիսարիատի հետ, աշխատանքը համակարգում է Պաշտպանության նախարարությունը։
Ըստ Ստեփանյանի՝ գործընթացի մասին շաբաթական մեկ-երկու անգամ խորհրդակցություն է լինում քաղաքապետարանում, որին մասնակցում են քաղպաշտպանության գլխավոր մասնագետները։

Հարցին՝ կան արդյոք գերադասելի զինվորական մասնագիտացումներ՝ Ստեփանյանը պատասխանեց․ «Ոչ, կարող են ներառվել բոլորը, ովքեր ցանկանում են և ֆիզիկապես ի վիճակի են։ Եվ պարզ ասեմ, մարդիկ կան, որ 150 հազար դրամ աշխատավարձով աշխատում են, և դեմ չեն լինի ստանալ կրկնակի ավել գումար․ այսպես և՛ երկրի սահմանների պաշտպանության համար կաշխատեն, և գումար կվաստակեն»։

Ծառայության ընթացակարգի մասին հարցին ի պատասխան՝ Ստեփանյանն ասաց, որ դա կարող է կախված լինել ծառայության վայրում սահմանային լարվածության աստիճանից․ նախնական, թերևս, կլինի երկու շաբաթ դիրքերում և երկու շաբաթ՝ հանգիստ, բայց դա որոշելու է գումարտակի հրամանատարը։

Ըստ Ստեփանյանի՝ հնարավոր է հաշվի առնվեն նաև ծառայության մեկնողների նախընտրությունները, և նրանք ծառայության նշանակվեն մեր երկրի այն հատվածներում, որ իրենք կնշեն։

«Մեկը կարող է ասի՝ Մեղրիում եմ ուզում ծառայել, քանի որ այնտեղ բարեկամ ունեմ, մյուսն ասի՝ Վարդենիսում եմ ուզում, քանի որ տղաս այնտեղ է ծառայում․․․ հնարավորինս այդ ամենը հաշվի է առնվելու»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur