Մամուլ 4 տարի առաջ - 08:43 22-09-2022

Տիգրան Ավինյանին վաղը փոխքաղաքապետ կնշանակեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամեն գնով Երեւանի փոխքաղաքապետ նշանակել: Եվ չնայած՝ սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետեւանքով Երեւանի ավագանու նիստը հետաձգվել էր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները հետ չեն կանգնել իրենց մտքից: Ավելին, հենց վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի կունենա Երեւանի ավագանու նիստ:
Մենք տեղեկացանք, որ օրակարգի հենց առաջին հարցն էլ Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցն է: Առհասարակ, նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, սակայն իշխանությունների համար այս պահին օրակարգայինը հենց Տիգրան Ավինյանի նշանակումն է, եւ, չնայած, սահմաններում լարվածությունը դեռ պահպանվում է, սակայն դա հետ չի պահում նրանց՝ կատարելու իրենց ծրագիրը:
Հավելենք, որ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, եւ չնայած Երեւանի ավագանու հերթական ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն սկսել է քարոզարշավը եւ PR քայլեր է իրականացնում անգամ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի դժբախտության ֆոնին»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան