Ներքին 4 տարի առաջ - 17:54 21-09-2022

Ռուսաստանը ծանր հիվանդ է, Հայաստանը պիտի անջատի ռուսական հեռուստատեսությունը․ ռուս ակտիվիստ

Ազատության հրապարակում շարունակվում է Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը, որին մասնակցում է նաև Ռուսաստանի եկած Եվգենի Ալեքսեևը․ «Ես ողջ կյանքս ապրել եմ Ռուսաստանում, ամբողջ կյանքում պայքարել եմ պուտինիզմի դեմ։ Բայց հետո սկսվեց պատերազմը, և ես ստիպված էի հեռանալ․ հեռանալ երկիր, ուր կա ժողովրդավարություն՝ Հայաստան»,- իր ելույթում ասաց նա։ Ըստ նրա՝ մեր մոլորակի վրա բոլոր ազգերը մի երազանք ունեն՝ երջանիկ լինել։

«Պարզ է, որ ամեն ազգ մի փոքր այլ ձևով է պատկերացնում երջանկությունը, սակայն կա մի ընդհանուր պատկերացում․ երբ ազգն ուզում է հարուստ, առողջ, շրջապատող երկրների հետ ապրել բարեսրտոորեն․ այդպիսին են առողջ ազգերը։ Բայց երբեմն էլ ազգերը հիվանդանում են։ Եվ եթե ազգերի առողջ վիճակը կոչում ենք ժողովրդավարություն, ապա հիվանդությունը ախտորոշում ենք՝ դիկտատուրա։ Երբ ազգը հիվանդ է դիկտատուրայով, նա ինքն իրեն չի ճանաչում, իրեն չի լսում, չի կարող այսպես դուրս գալ փողոց ու խոսել իր խնդիրներից՝ լսել ու մտածել՝ ինչպես լուծել։ Նաև չի ձգտում երջանկության, և դառնում է շրջապատի համար վտանգավոր»,- ասաց ռուս ակտիվիստը։

Ըստ Ալեքսեևի՝ Հայաստանի համար կարևոր է կտրել կապը ՀԱՊԿ-ից, քանի որ այդ կապը վտանգավոր է, նաև՝ Հայաստանում պիտի անջատվի ռուսական հեռուստատեսությունը, քանի որ այն թունավորում է մեր երկիրը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է