Ներքին 3 տարի առաջ - 12:57 19-09-2022

Կողմնորոշվեք ինքներդ, թե ի՞նչ եք ուզում. Նենսի Փելոսիի ամենակարևոր մեսիջը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երեկ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մի քանի կարևոր թեմաների մասին՝ սլաքներն ուղղելով թե՛ Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին և անգամ՝ Իրանին։ Այնուհետև այցելել Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ օդանավից իջավ Ուկրաինայի դրոշի բրոշով, իսկ հանդիպումների ժամանակ փոխեց այն անմոռուկով ու ՀՀ դրոշով, որով էլ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական ընդդիմության հետ, այնուհետև խոսնակ Փելոսին եւ ԱՄՆ Կոնգրսական պատվիրակությունը՝ Գրիգոր Խանջյանի «Վերածնված Հայաստան» եռամաս որմնանկարի ներքո քննարկում են ունեցել, Իսկ «Գաֆեսճյան թանգարան»-ում Խանջյանի «Վարդանանք» կտավի տակ։

Դրանք, իհարկե, հստակ մեսիջներ են, որոնց մասին էլ Oragir.news-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը. «Ամենակարևոր և առաջնային մեսիջն այն էր, որ մեզ ասացին՝ ինքներդ կողմնորոշվեք, թե ի՞նչ եք ուզում, մեզ մոտ առաջարկներով եկեք քննարկենք, վերջիվերջո դուք եք կողմնորոշվելու, թե ի՞նչ եք անելու և ի՞նչ եք ուզում թե՛ ՀԱՊԿ-ի մասով, թե՛ Ռուսաստանը ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասով, բայց ասում են որոշումը կայացրեք և եկեք խոսենք։ Դա ամենահիմնական և ամենակարևոր մեսիջն էր, որը կարելի էր այցի ընթացքում առանձնացնել։ Դե, բնականաբար շատ էինք կարևոր այն մեսիջները, որոնք ուղղված էին Ադրբեջանի դեմ՝ որոնք Լեռնային Ղարաբաղի մասով էին, այդ ամենը շատ կարևոր է իհարկե, բայց դրանք երկրորդական են, իսկ առաջին մեսիջը շատ գլոբալ մեսիջ էր, որի մասին ես արդեն նշեցի։

Սարգսյանի խոսքով՝ բոլոր դեպքերում պարզ է, որ նման մակարդակի քաղաքական գործիչները օգտագործում են հարմար առիթները՝ իրենց հակառակորդներին, մրցակիցների դեմ ինչ-որ մեսիջներ փոխանցելու համար և պատահական չէր նաև հայտարարությունը, որը վերաբերում էր Իրանին, պատահական չեն հայտարարաությունները, որոնք վերաբերում են Իրանին, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, բայց նորից սուվերեն որոշումը թողել են մեզ և ասում են, որ ինքներդ որոշեք, թե ի՞նչ եք անելու։

«Ես չեմ կարծում, որ Հայաստանի քաղաքական օրակարգում որքան էլ որ դրա մասին խոսվում է, այս պահին քաղաքական օրակարգում կա ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմա, կամ ՌԴ-ի հետ հարաբերությունները մի աստիճանով ցածրացնելու հարց չկա օրակարգում, և այդ առումով, կարծում եմ, որ պետք է հասկանանաք, որ իշխանություններն այդ ճանապարհով գնալու հնարավորություն այս պահի դրությամբ չունեն, ու հավանաբար, ցանկություն էլ չունեն։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ի հետ ավելի բարձր մակարդակի հարաբերություն ունենալու ցանկություն ևս չունեն։ Սա է ընդհանուր պատկերը»։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ