Ներքին 3 տարի առաջ - 16:20 18-09-2022

Ցեղասպանության ուղղությամբ մեր ջանքերը պետք է շարունակվեն, որպեսզի նման ոճրագործություններ երբեւէ չլինեն. Փելոսի

Մեր պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննության առնելու անվտանգության, ժողովրդավարության, տնտեսության հետ կապված հարցերը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ելույթի ժամանակ ասաց
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Հայաստանը ժողովրդավարության եւ ավտոկրատիայի մեջտեղում է։ Մեր պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննության առնելու անվտանգության, ժողովրդավարության, տնտեսության հետ կապված հարցերը։ Կոնգրեսի առաջնորդող 3 դեմքեր մեզ հետ են, մարդիկ, որոնք իրենց հայկական ծագումով պայմանավորված՝ մեծ ներուժ ունեն այս թեմայի վերաբերյալ»,- նշեց Նենսի Փելոսին։

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելությանը՝ Նենսի Փելոսին նշեց, որ այն, ինչ այսօր իրենք տեսել են, շատ հուզիչ էր.

«Մենք Հավերժական կրակի մոտ էինք՝ 1.5 միլիոն զոհերի հիշատակին մեր հարգանքի տուրքը մատուցելու համար։ Նրանք այսօր ԱՄՆ-ում ապրող ամերիկահայերի նախնիներն են։ Մենք այցելեցինք Ցեղասպանության թանգարան, մինչեւ այդ ծաղկեպսակ դրեցինք։ Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը մեզ թանգարանում ներկայացրին։ Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է ճանաչի այն ոճրագործությունը, որը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն։ ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն՝ դրանք այն գործողություններն են, որոնց նպատակը ամբողջությամբ կամ մասնակի վերացնելը պայմանավորված ազգային, էթնիկ պատկանելիության հիման վրա։ Ցեղասպանության ուղղությամբ մեր ջանքերը պետք է շարունակվեն, որպեսզի նման ոճրագործություններ երբեւէ չլինեն»։

Նենսի Փելոսին հիշեցրեց, թե ԱՄՆ-ն ինչ դեր է ունեցել «Հայոց ցեղասպանության» ճանաչման գործընթացում.
«Մենք մերժում էինք բոլոր այն քայլերը, որոնցով Միացյալ նահանգների կառավարությունը կարող էր ցեղասպանության մերժման հարցի հետ առնչություն ունենալ։ Մենք խրախուսում էինք կրթության, իրազեկման հարցերում Հայոց ցեղասպանության մասին ժամանակակից հասարակությունը տեղյակ լինի։ Այս բանաձեւերը ԱՄՆ-ում վերահաստատեցին Հայաստանի պատմությունը եւ դատապարտեցին ոճրագործությունները, որպեսզի դրանք երբեւէ տեղի չունենան. ատելության դեմ հանցանքները, որոնք տեղի ունենում են հայկական համայնքի դեմ, Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը եւ վերջին օրերին հարյուրից ավելի հայերի սպանությունը, տեղահանությունը։ Այս դժվարին պահին իմ ուղերձը հետեւյալն է՝ մենք պիտի հույս ունենանք, Հայաստանը ուժի, տոկունության խորհրդանիշ է»։

Նշենք, որ Փելոսին Երևանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի