Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:04 17-09-2022

Հայաստանում հակառուսական ալիք է մոլեգնում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Պատահական չէ, որ երեկվանից ՌԴ-ի դեմ իշխանական եւ իշխանամերձ շրջանակներից հայտարարությունների տարափ էր, անգամ բողոքի ցույց՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի առջեւ։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարում էին, որ ՌԴ-ն չի կատարում ռազմավարական դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, եւ հավաքի նպատակն է՝ ՀՀ քաղաքացիների բողոքի արտահայտումն ընդդեմ ՌԴ անտարբերության ու չեզոքության։ Ռուսաստանի դեմ սկսեցին հանդես գալ սորոսականները՝ հայտարարելով, թե ՌԴ-ն է ուզում Սյունիքով միջանցք բացել։

Ռուսաստանի դեմ անուղղակի հայտարարությամբ հանդես եկավ անգամ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ կառավարության նիստի ժամանակ, խոսելով տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր երկրների արձագանքի մասին եւ ասելով․ «Առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, եւ թերեւս նաեւ գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան: Ավելին թույլ տվեք չմանրամասնել»: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ երեկ չէր այցելել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած շրջաններ, մասնավորապես՝ Ջերմուկ։ Այցին մասնակցում էին 29 երկրի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են