Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:41 16-09-2022

Հայաստանը եղել է բարեկամ, պատշաճ գործընկեր ու դաշնակից, և ռազմավարական դաշնակցից. Մամիջանյան

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շեշտում է՝ Հայաստանը եղել է բարեկամ, պատշաճ գործընկեր ու դաշնակից, և ռազմավարական դաշնակցից, բարեկամ այլ երկրներից ակնկալիքն այն է, որ Հայաստանին հիմա նույնատիպ աջակցություն տրվի: Մամիջանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ հարցին:

Մամիջանյանը նախ նշեց՝ ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստանում է ՀԱՊԿ-ի պատվիրակությունը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հաջորդ շաբաթ նաև նախատեսվում է Ստանիսլավ Զասի այցելությունը Հայաստան:

«Ակնկալիքները մեր ռազմավարական դաշնակցից և ՀՀ բարեկամ այլ երկրներից, թե ժողովրդի, և թե մեր մոտ շարունակում է մնալ նույնը. ինչպես Հայաստանն է եղել բարեկամ, ստրատեգիկ, պատշաճ գործընկեր ու դաշնակից, կարծում ենք, որ սա այն պահն է, երբ եկել է ժամանակը Հայաստանին նույնատիպ աջակցություն տալու համար»,-շեշտեց խմբակցության ղեկավարը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը