Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 07:23 14-09-2022

ԵԽ հանձնաժողովի նախագահը, ՀՀ և Ադրբեջանի հարցերով զեկուցողները Բաքվին կոչ են արել հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը

Եվրոպական խոհրդարանի առաջատար պատգամավորները Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական հարձակման առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությամբ են հանդես եկել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն:
«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք լայնածավալ ռազմական բախումները, որ երեկ երեկոյան բռնկվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում։ Մենք ցավում ենք զոհերի մեծ թվի համար»,-շեշտել են պատգամավորները:

Նրանք կողմերին կոչ են արել լիարժեքորեն հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Հատկապես կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել իր հարձակումը, հետ բերել զորքերը իրենց ելման դիրքերը և լիովին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Քաղաքացիական բնակչության կառույցների և ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդումները միանշանակ անընդունելի են։ Պետք է ամեն գնով խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի»,- շեշտել են ԵԽ պատգամավորները:

Նրանք ռազմական գործողությունների վերսկսումը հատկապես վտանգավոր են համարել այս պահին, քանի որ, իրենց գնահատմամբ, այն վտանգում է խաղաղության հավանական համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը: Պատգամավորները հիշեցրել են, որ երկու երկրների ղեկավարները երկու շաբաթ առաջ հանդիպել են Բրյուսելում և պայմանավորվել ակտիվացնել աշխատանքը՝ համաձայնագրի նախագծի ուղղությամբ:

Ըստ նրանց՝ կա պատմական շանս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և կայուն խաղաղության հասնելու համար, և այն չպետք է բաց թողնել: «Ուստի մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵՄ-ի, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո և միջնորդությամբ»,-նշել են նրանք:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 21:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը