Ներքին 4 տարի առաջ - 10:59 13-09-2022

Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Հայկ Մամիջանյանը ԱԺ դահլիճում են

«Հայաստան» խմբակցության ղեկվար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Միյասյանը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ներկա էին ԱԺ նիստին:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը ողջ գիշեր աշխատել է, խմբակցությունը հայտարարություն է տարածել:

«Այսօր խմբակցությունն ԱԺ-ում է, ես եւ խմբակցության ղեկավար պարոն Օհանյանը այստեղ ենք, որպեսզի առաջարկեինք այդ պահանջը, առաջարկը, որպեսզի ընթացիկ օրակարգերը մի կողմ մղվեն եւ քննարկվի ստեղծված իրադրությունը: Նաեւ այն անելիքները, որ մենք պետք է որպես պետություն իրականացնենք: Նաեւ մաքսիմալ բաց ու ոչ ժամկետային սահմանափակմամբ քննարկման ենթարկենք ստեղծված իրավիճակին հանգեցնող գործողությունները, այդ թվում նաեւ իշխանության պատասխանատվությունը, խաղաղության կեղծ օրակարգը, որ հանգեցրեց այս ամենին: Եվ շատ լավ կլինի, որ մենք նաեւ աշխատում ենք հայտարարության նախագծի վրա նույնպես, առաջիկայում այդ հայտարարությունը կատռաջարկենք, որպեսզի կարողանանք ԱԺ ամբիոնը լիարժեք օգտգործել բաց, հրապարակային անկեղծ քննարկումներ իրականացնելու եւ բոլորի պատասխանատվությունն ու անելիքները ֆիքսելու ուղղությամբ: Այո, զորակցությունը մեր զինված ուժերին մենք արտահայտել ենք, այս պահին էլ մեր օրակարգային հարցն է մեր պահանջ-առաջարկը ուժի մեջ է»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Մենք այո, պետք է լինենք միասնական աշխատենք: Ես ձեզ առաջարկեցի հայտարարության տեքստի հետ կապված մեզ հետ համագործակցել: Մենք բաց քննարկում ունենալու հնարավորությունը կունենանք: Ես նաեւ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ, որ ձեր խմբակցությունը եւս ներկա լինի դահլիճում, որպեսզի որեւէ մութ հարց չմնա, եւ ձեր ասած բաց քննարկումը տեղի ունենա»:

Հայտարարված 20 րոպե ընդմիջումից հետո՝ Ալեն Սիմոնյանն ասաջարկեց եւս մեկ ժամ ընդմիջում հայտարարել, որպեսզի ընդդիմության հետ աշխատեն Ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ՀՀ ԱԾ հայտարարության տեքստի վրա և ընդդիմության աֆռաջարկները նույնպես ներառվեն տեքստում։ Միաժամանակ, ակնկալվում է, որ հայտարարության քննարկմանը ներկա կլինեն նաև երկու ընդդիմադիր խմբակցությունների անդամները։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ժամը 11-ին ԱԺ է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ելույթ է ունենալու, պատասխանելու է պատգամավորների հարցերին: Իսկ մինչ այդ ԱԺ-ն կընդունի հայտարարություն, որը ներկայացրել է ԱԺ նախագահը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան