Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:37 10-09-2022

Երևանի նախկին քաղաքապետի անսահման ունեցվածքն ու եկամուտները

Երևանի նախկին քաղաքապետի՝ Հայկ Մարությանի մասին կրկին հանրությունն սկսեց խոսել այն բանից հետո, երբ նա անոնսեց առաջիկայում կայանալիք իր «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը։

Մարությանը քաղաքապետի պաշտոնից հեռացավ 2022 թ-ի դեկտեմբերի 22-ին։ Իրավապահ մարմինները նաև նրա օրոք քաղաքապետարանում կոռուպցիոն բացահայտումների մաին խոսեցին։
Oragir.news-ն անդրադարձել է Մարությանի 2021 թ-ի տարեկան հայտարարագրին։

Վերջին հայտարարագիրը նա ներկայացրել է 2022 թ-ի փետրվարի 18-ին։ Որպես անշարժ գույք Մարությանն հայտարարագրել է 24 անշարժ գույք, ավտոտնակ և հողամաս։ Դրանցից 2-ը գտնվում են Երևանի Կենտրոն համայնքի բազմաբնակարան բնակելի շենքու։ Մեկ ավտոտնակ Երևանի Կենտրոնում գտնվող։

Մնացած ողջ անշարժ գույքը՝ 2 անհատական բնակելի տունը, 10 բնակարանը, 4 հողամաս, 5 ավտոկայանատեղին գտնվում են Չեխիայում, գերակշիռ մասև՝ Պրահայում։ Մարությանն հայտարարագրել է նաև Կոտայքի Առինջ համայնքում գտնվող նոր կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանը։

Միաժամանակ, նա հայտարարագրել 2017 թ-ի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենան։ Հայտարարագրած 9 բանկային հաշիվների վրա համապատասխանաբար եղել են 11 մլն 965 հազար դրամ, 1500 դրամ, 12 797 դրամ, 286 դոլար, 156 դոլար, 4 976 դոլար, 140 հազար 75.դոլար, 288 եվրո և 175 հազար 84 չեխական կրոնա։

Միաժամանակ, Մարությանն հայտարարագրել է կանխիկ դրամական միջոցներ, մասնավորապես 3 մլն դրամ, 75 հազար դոլար, 9 հազար եվրո և 74 հազար չեխական կրոնա։ Տարվա ընթացքում նրա հայտարարագրած եկամուտները գերազանցել են 288 մլն 513 հազար դրամը և 1մլն 34 հազար չեխական կրոնան։ ԸՆդ որում՝ այս գումարի միայն 6մլն 772հազար դրամն է աշխատանքի վարձատրության դիմաց ստացած եկամուտը։
Ավելի քան 10մլն 926 հազար դրամը գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու հեղինակային իրավունքից ստացվող հատուցումը և հեղինակային վարձատրությունն է։ Իսկ 256 մլն 42 հազար դրամը և 14 մլն 771 հազար դրամը 2 անշարժ գույքերի օտարումից ստացված եկամուտն է։
Չեխական կրոնայով ստացված եկամուտները ստացվել են 5 անշարժ գույք վարձակալություններից ստացված եկամուտներն են։ Նախկին քաղաքապետն հայտարարագրել է նաև 2մլն 889 հազար չեխական կրոնայով վերցրած վարկային միջոցները։

Մարությանը հայտարարագրել է նաև տարվա ընթացքում իր կատարած ծախները, որոնցից 950 հազար և 400 հազար դրամը հանգստի համար կատարած ճանապարհածախսն է։ 1 մլն 760 հազար դրամը և 650 հազար դրամը ուսման համար վճարվող վարձավճարները, 2 մլն 160 հազար դրամը անշարժ գույքի վարձակալության վճարը։ Միանվագ ծախսերի բաժնում Մարությանը հայտարարագրել է նաև 9 մլն 270 հազար դրամ չեխական կրոնայի և 8 մլն դրամի ծախսերը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ