Մամուլ 2 տարի առաջ - 08:24 26-10-2023

Միայն աշխատավարձով 4 հոգանոց ընտանիքին պահող Անդրանիկ Քոչարյանի ունեցվածքն աճել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ 2021 թվականին հայտարարագրված միանձնյա 2 բնակարանը եւ մեկ ավտոտնակը պահպանվել են 2022 թվականի հայտարարագրում:

Նկատենք, որ Քոչարյանի միակ եկամտի աղբյուրը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացած տարեկան 10 մլն 278 հազար դրամն է: Անդրանիկ Քոչարյանի հայտարարագրված որդին՝ Վազգեն Քոչարյանը, տան միակ եկամտի 60%-ով մեքենա է գնել՝ 6 մլն 230 հազար դրամ արժողությամբ, 2015 թվականի արտադրության, VOLVO մակնիշի։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Քոչարյանը նաեւ «չհայտարարագրված» եւս մեկ որդի ունի՝ Լեւոն Քոչարյանը, որին շատ արտոնյալ պայմաններով ազատել է զինվորական ծառայությունից։

Ըստ մամուլի՝ այն ժամանակ սպասել են, երբ ԲՈԿ-ը հաստատի նրա թեզը (իսկ ԲՈԿ-ը կհաստատեր), եւ Անդրանիկ Քոչարյանի տղան կազատվեր զինծառայությունից, ինչը եղավ։ Բանակի հզորացումից օրուգիշեր խոսող Անդրանիկ Քոչարյանն իր որդուն փրկել է զինծառայությունից: Քոչարյանի երիտասարդ որդին՝ Վազգեն Քոչարյանը, որը փաստացի իր հետ է բնակվում, եւ կինը՝ Լուսինե Քոչարյանը, չեն աշխատում, այսինքն՝ տան միակ կերակրողը Անդրանիկ Քոչարյանն է։ Վերջինս այնքան շռայլ է սեփական որդիների նկատմամբ, որ տարեկան եկամուտի 60%-ով որդու՝ Վազգենի համար մեքենա է գնել։

Սա նշանակում է, որ 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել է ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։ Հարց է առաջանում, թե ինչպես է ապրել Քոչարյանի 4-հոգանոց ընտանիքը այդ չնչին գումարով: Քոչարյանի որդին, որեւէ եկամուտ չունենալով, նաեւ վարում է, ինչը ծախսեր է ենթադրում։ Քոչարյանը նաեւ ունի երկու բնակարան եւ մեկ ավտոտնակ, որոնք եւս ֆինանսներ ծախսելու որոշակի պահանջ ունեն՝ կոմունալներ եւ բնակարանի գույքահարկ։

Այսքան ծախսերը դրված է միայն աշխատավարձով ապրող Քոչարյանի ուսերին: Մամուլը նաեւ հրապարակել է կադրեր, թե ինչպես է ժամանակն անցկացնում Քոչարյանը թանկարժեք սրճարաններում եւ ռեստորաններում։ Առնվազն կասկածելի է, թե ինչ գումարներով է ապրել 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի ընտանիքը, ով է հովանավորել, ֆինանսավորել, որ ընտանեկան տարրական կարիքները բավարարեն: Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան պոզով ու պոչո՞վ է լինում:

Հուսանք՝ Կոռուպցիայի կանխարգելման՝ անգործության մատնված հանձնաժողովը մեկ անգամ որեւէ ՔՊ-ական պատգամավորի գործունեություն կուսումնասիրի եւ պարզաբանումներ կուզի, թե ինչպես է գոյատեւել Անդրանիկ Քոչարյանի ողջ ընտանիքը 4 մլն դրամով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը